«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյին՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով։
Հարցման մեջ մասնավորապես նշված է․
««ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն տեղեկատվություն է ստացել, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն անորոշ ժամանակով դադարեցնում է գործունեությունը։ Տնօրինությունից աշխատակցներին հայտնել են, որ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցներով, ընկերությունն ունի հումքի արտահանման խնդիր։ Գալիք երկուշաբթի օրվանից անորոշ ժամանակով ընկերության գործունեությանը կդադարեցվի, և աշխատակիցների մի մասը հարկադիր արձակուրդ կգնան։ Ճաշարանը ևս չի աշխատի։ Հարկադիր արձակուրդում գտնվող աշխատակիցները կվարձատրվեն աշխատավարձի 2/3-ի չափով։
Խնդրում ենք մեկնաբանել, հաստատել կամ հերքել այս տեղեկատվությունը»։
Մարտ 10, 2022 at 10:19