2011Թ. ARMENIAN COPPER PROGAMME ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾԵԼ ԹԵՂՈՒՏԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԸ

ԱրմԻնֆո

2011թ. Armenian Copper Progamme (ACP) մետալուրգիական ընկերությունը Հայաստանի հյուսիսում կսկսի շահագործել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը: Այս մասին լրագրողներին Ազգային ժողովում հայտնեց «ACP» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը:

Նրա խոսքերով՝ արդեն սկսված են հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքները: Ենթադրվում է 4 տարիների ընթացքում կարգավորել բոլոր անհրաժեշտ ենթակառույցները եվ կառուցել հարստացուցիչ ֆաբրիկա՝ տարեկան 7 միլիոն հանքանյութ հզորությամբ:  Տնօրենը նշեց, որ ներդրումային ծրագրի գինը կարող է աճել՝ հասնելով 300 միլիոն դոլլարի: Ակնկալվում է, որ 1-2 ամիսների ընթացքում «ACP» ընկերությունը պայմանագիր կստորագրի ռուսական «Վնեշտորբանկ»-ի հետ (ВТБ)՝ ծրագրի իրականացման համար 250 միլիոն դոլլար վարկ տրամադրելու վերաբերյալ:

Ամբողջական նյութը կարող եք կարդալ անգլերեն եվ ռուսերեն լեզուներով:

Նոյեմբեր 20, 2007


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր