ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԿՐԿԻՆ ԴԻՄԵԼ ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿՈՄԻՏԵ

ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԿՐԿԻՆ ԴԻՄԵԼ ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿՈՄԻՏԵ

ԱրմԻնֆո

Թեղուտի պաշտպանները մտադիր են կրկին դիմել Օրհուսի կոնվենցիայի պահպանման կոմիտե:
 
«Մենք մտադիր ենք դիմել Ժնևին, քանի որ Վճռաբեկ դատարանի կողմից Թեղուտի հայցի մերժումը հակասում է իրենց եզրակացություններին»,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է փաստաբան Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, որ 2010 թվականին Ժնևի Օրհուսի կոնվենցիայի պահպանման կոմիտեն որոշում է կայացրել այն մասին, որ Հայաստանը չի կատարել որպես կոնվենցիայի կողմ ստանձնած որոշակի պարտավորություններ: Խոսքը հենց վերաբերել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծին:
Չնայած այն բանին, որ դատական տարբեր ատյաններ մի քանի անգամ անիրավականորեն մերժել են Թեղուտի հայցը` Ալումյանը համոզմունք է հայտնել, որ այդ հարցը, վերջիվերջո, կլուծվի հօգուտ բնապահպանական կազմակերպությունների:
 
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ACP ընկերության ծրագիրը ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել 2007 թ. նոյեմբերին: Ինչպես բազմիցս նշվել է, կառավարության քննարկմանը ներկայացված ACP-ի նախագծում էկոլոգիական ռիսկերը նվազեցվել են մի քանի անգամ: Բացի այդ, Թեղուտի հանքավայրի շահագործումը հակասում է երկրի օրենսդրությանը և ստորագրված միջազգային կոնվենցիաներին:

Ապրիլի 1-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է «Էկոդար» բնապահպանական ՀԿ-ի բողոքն ընդդեմ ՀՀ վարչական դատարանի 2010 թվականի մարտի 24-ին կայացրած որոշման: Հիշեցնենք, որ Վարչական դատարանը մերժել էր «Էկոդար»-ի` ՀՀ կառավարության եւ «ACP» ընկերության դեմ ուղղված հայցը, որով կազմակերպությունը դատարանից պահանջում էր դադարեցնել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետ կապված բոլոր գործողությունները:

Ապրիլ 08, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր