ԹԵՂՈՒՏԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԴԻՄԱՑ ACP-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 1 ՔՄ ԴԻՄԱՑ 35 ԴՐԱՄ ԾԻԾԱՂԵԼԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

ԹԵՂՈՒՏԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԴԻՄԱՑ ACP-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 1 ՔՄ ԴԻՄԱՑ 35 ԴՐԱՄ ԾԻԾԱՂԵԼԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

ԱրմԻնֆո

Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի յուրացման դիմաց Armenian Copper Progamme (ACP) ընկերությունն առաջարկում է 1 քմ դիմաց 35 դրամ ծիծաղելի փոխհատուցում: Թեղուտ այցելած էկոլոգիական կազմակերպությունների խմբին այդ մասին պատմել են Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչները:

Մինչդեռ, ըստ նախնական տվյալների, Թեղուտի հանքավայրի պաշարները կազմում են 500 մլն տոննա պղնձամոլիբդենային հանքաքար, թեև, մասնագետների կարծիքով, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ դրանք այստեղ զգալիորեն ավելի են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաշխարհային շուկայում 1 տ պղնձի գինը կազմում է շուրջ 9500 դոլար, իսկ 1 կգ մոլիբդենինը` շուրջ 85 դոլար, ապա պղնձի և մոլիբդենի համաշխարհային շուկայում առկա գներով ընկերության եկամուտները կգերազանցեն մի քանի միլիարդ դոլարը:

Գյուղերի բնակիչների մեծ մասը բողոքում է չնչին փոխհատուցման դեմ և հայտարարում, որ ACP-ն ավելի վաղ խոստացել էր փոխհատուցել այդ տարածաշրջանի հողերի համարժեք շուկայական արժեքը: Նրանց ձայնը ոչ ոք չի լսում, և գյուղացիների արդար փոխհատուցման իրավունքը, իրենց իսկ խոստովանությամբ, ոչ ոք, միևնույն է, չի կարող պաշտպանել:

Ապրիլ 08, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր