

ԷկոԼուր, Ինգա Զարաֆյան
Գաղտնիք չէ, որ հատկապես քաղաքական անկայուն իրավիճակում քաղաքական որոշումներն ավելացնում են ներդրումային ռիսկերը: ՙՎալլեքս Գրուպ՚ ընկերության հետ Թեղուտի Ծրագրի ռիսկերը որոշեց կիսել հայկական ֆինանսական շուկայում հիմնական դերակատարներից մեկը՝ ՙՎնեշտորբանկը՚: Փորձենք հասկանալ՝ ինչի վրա է հույսը դրել բանկը:
Սկզբում վնասների մասին:
Ջուր… Եթե խաթարվի այդ շրջանի ջրամատակարարումը, գյուղատնտեսական նշանակության հողատարածքները կթունավորվեն ծանր մետաղներով, միջսահմանային Դեբետ գետը նվեր կստանա թունավոր խարնուրդներ: Այս հանգամանքը ծրագրում ոչ մի կերպ արտացոլված չէ:
Անտառ…. 2006թ. հայտարարվեց, որ Թեղուտում հատվելու է մոտ 700 հա անտառ: Հասարակության բողոքից հետո այդ թիվը գրեթե կրկնակի կրճատվեց՝ հասնելով 357 հեկտարի: Դրա հետ մեկտեղ որևէ փոփոխության չեն ենթարկվել ստույգ կառույցների՝ հանքի, ֆաբրիկայի, պոչամբարի եվ այլնի կառուցման չափանիշները:
Կենսաբազմազանություն….. հայտնի է, որ Թեղուտի անտառում բնակվում են 10 տեսակի սողուններ, 29 տեսակի թեփուկավորներ, 59 տեսակի թռչուններ, 55 տեսակի կաթնասուններ, 191 տեսակի բույսեր: Ծրագրում խոսվում է կենսաբազմազանության վնասի մասին, սակայն՝ ոչ վնասի փոխհատուցման:
Հող…. Եթե սողանքներ սկսվեն եվ սարերի լանջերից սողան թունավորված հողերը, ապա ո՞վ կփոխհատուցի տեղի բնակչության եվ պետության վնասները: Ծրագրում դրա մասին խոսք չկա:
Տեղի բնակչություն…. Նրանք, ովքեր գյուղատնտեսությունից եկամուտ ունեն, իրենց հողերն ավելի թանկ են գնահատում, քան իրենց առաջարկում է ընկերությունը, եվ բողոքում են, որ իրենց ճնշում են:
Ծրագիրը չի անդրադառնում նաև ամենակարևոր հարցերից մեկին՝ մարդկանց առողջությանը, ովքեր ռիսկի են ենթարկվում ջրի, հողի, օդի, գյուղմթերքի հնարավոր կեղտոտման պատճառով:
Սա վնասների մասին, իսկ այժմ, օգուտների մասին:
Հարցեր առանց պատասխանների…. Մի՞թե հնարավոր է, որ ընկերությունը չիմանա, թե պղնձի հումքի անվան տակ ինչ բաղադրությամբ հումք է իրականում արտահանում եվ վաճառում:
ՙՆանոտեխնոլոգիա՚-ն հայտնի բառ է եվ նշանակում է մետրի մեկ միլիարդանոց մեծությունների հետ գործողություն: Այս բնորոշումը միանգամայն ընդունելի է Թեղուտի Ծրագրի համար, որի՝ պետբյուջե կատարելիք ֆինանսական մուտքագրումները կարելի է անվանել ՙնանոտոկոսներ՚, որոնք Թեղուտի Ծրագրի գործընկերները մտադիր են վճարել պետությանը, իսկ մնացածը վերցնել իրենց:
Ամբողջական նյութը կարող եք կարդալ անգլերեն եվ ռուսերեն լեզուներով:
Մայիս 24, 2008
