

«ԷկոԼուր»
Թեղուտի պաշտպանության խումբը դեռ պատասխան չի ստացել Վճռաբեկ դատարանից, որին Թեղուտի պաշտպանները դիմել էին` բողոքարկելով Վարչական դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ Վարչական դատարանը երկու անգամ մերժել է Թեղուտի պաշտպաններին՝ առաջին անգամ՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դադարեցման հայցը, երկրորդ անգամ՝ հայցի բողոքարկումը: «Մենք հույս ունենք, որ Վճռաբեկ դատարանը կընդունի մեր հայցը»,- հայտարարեցին Թեղուտի պաշտպանության խմբի անդամները:
Օգոստոս 20, 2009
