«Ազատամտություն»
Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով շինարարական աշխատանքներ են ընթանալու 357 հա տարածքում: Այդ կապակցությամբ կհատվեն մեծաթիվ ծառեր, իսկ հանքավայրի տարածքում գտնվող և պատմամշակութային հուշարձան հանդիսացող մատուռը այլ վայր կտեղափոխվի: Մատուռի նոր տեղը կորոշվի համապատասխան գործակալության հետ բանակցությունների ընթացքում: ՀՀ կառավարության հետ պայմանագրով, փոխարենը «Թեղուտ» ՓԲԸ-ն կրկնակի չափով ծառատնկման աշխատանքներ կիրականացնի Շնող, Թեղուտ և հարակից համայնքների շրջակա 135 հա անտառներում:
Նշենք, որ հանքավայրի շահագործման ծրագրի առաջին փուլում նախատեսվում է կատարել մոտ 300 մլն դոլարի ներդրում, ինչը թույլ կտա տարեկան այստեղ արտադրել յոթ տոննա խտանյութ:
Սեպտեմբեր 03, 2009
