Թափոններ

ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸ ԿՀՍԿԵՆ 3 ՈՍՏԻԿԱՆՆԵՐ
Նոյեմբեր 04, 2010 | Թափոններ
Կառավարությունն նոյեմբերի 4-ին հաստատեց իր պահուստային ֆոնդից ոստիկանությանը 5,1 մլն դրամ (մոտ 14 հազար դոլար) հատկացնելու մասին որոշումը՝ Նուբարաշենի թունաքիմիկատների պահպանությունն իրականացնելու նպատակով։
ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ Է
Նոյեմբեր 02, 2010 | Թափոններ
Հարակից տարածքի բնակիչների կողմից փշալարերի հենասյունները տարբեր հատվածներում շրջվել են, կտրվել են փշալարերը, իսկ մուտքը արգելող նշանները անհետացել են: Թունաքիմիկատների գերեզմանոցի վերին շերտը ներկայում ամբողջությամբ վնասված է, վերին շերտում թաղված թունաքիմիկատներն արտաբերվել են ու ցրվել տարածքում, շարքից դուրս է բերվել ջրահեռացման համակարգը, տապալվել են փշալարերի հենասյունները, դարպասը կոտրվել է:
ՍՈՂԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՆԱԼ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻՆ
Հոկտեմբեր 19, 2010 | Թափոններ
«Անձրևի ժամանակ գերեզմանոցի տարածքում ուժեղ տհաճ հոտ է տարածվում: Դա նշանակում է, որ այն հերմետիկ կերպով չի փակվել: Նույնիսկ գերեզմանոցի մոտ տեղակայված պահակակետն ավելի ուշ շատ ավելի ներքև է տեղափոխվել, քանի որ մարդիկ բողոքում էին, որ անհնար է շնչել»
Ի՞ՆՉ ԱՆԵԼ «ՄԿՆԴԵՂԻ ՄԱԳԻԼՆԻԿԻ» ՀԵՏ. ԳԻՏՆԱԿԱՆՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է
Հոկտեմբեր 13, 2010 | Թափոններ
Ալավերդու շրջակա միջավայրի համար լուրջ սպառնալիք է համարվում քաղաքի հյուսիսային հատվածում` Մադան (Լալվար) գետի ավազանում 1978-80 թթ. կառուցված, նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի արտադրության հետևանքով առաջացած մկնդեղի պահեստավայրը, կամ ինչպես ալավերդցիներն են ասում` «մկնդեղի մագիլնիկը»:
ՄԿՆԴԵՂԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ «ՈՒՐՎԱԿԱՆԸ»՝ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ
Հոկտեմբեր 07, 2010 | Թափոններ
Մկնդեղի պահեստավայրն իր ներկա վիճակով ավերակների է նման, ու եթե չլինեն, ասենք, քիմիական թունավոր նյութերի մեծ կույտերն ու դրանցից արձակվող սարսափելի հոտը, այն կարող էր անգամ գրավիչ լինել տուրիստների համար՝ իբրեւ հնատեղի: Գերեզմանոցի տարածքի բետոնապատ հատվածը ճաքել է, թույնը դուրս է եկել արտաքին միջավայր, եւ սկսել են թունավոր օքսիդացման պրոցեսները:
ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԼՐՋՈՐԵՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ԱՂԲԻ ԽՆԴՐՈՎ
Սեպտեմբեր 29, 2010 | Թափոններ
Կառավարության ներկայացրած «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն լիովին արդարացված անհանգստություն է առաջացրել հասարակության շրջանում` աղբի մաքրման սակագնի հնարավոր բարձրացմամբ, դարձել է նաեւ ազգի ընտրյալների լուրջ անհանգստության պատճառը, որն արտահայտվեց չորեքշաբթի` խորհրդարանական լսումների ժամանակ:
Սեպտեմբեր 27, 2010 | Թափոններ
Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը (ԿՏԲԿ)` Տեխնիկական, ճարտարապետական և տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային ընկերության (EPTISA) հետ համատեղ, մեկնարկում են «Աղբի կառավարում» քարոզարշավ:
ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԸ ԴԵՌ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԵՆ…
Սեպտեմբեր 27, 2010 | Թափոններ
Այսպիսով ՀՀ բնապահպանության նախարարության և այլ պետական կառույցների այն պաշտոնյաների հայտարարությունները, թե վտանգը չեզոքացված, վերացված է, կեղծիք են կամ, «լավագույն» դեպքում, անտեղյակության հետևանք:
ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸ ԴԵՌ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Սեպտեմբեր 18, 2010 | Թափոններ
Անթույլատրելի, արգելված թունաքիմիկատների այդ ահռելի գերեզմանոցը, բացի արհեստականորեն բացվելուց, սողանքի հետեւանքով վերջին տարիներին մեծ չափով տեղաշարժվել է։ Ստորգետնյա ջրերի վերին հորիզոնները հետզհետե լիցքաթափվում են այդ ձորակների մեջ, իսկ ստորգետնյա ջրերի մի մասը կարող է գնալ եւ հասնել նույնիսկ Արարատյան դաշտ։ Այդ դեպքում այնտեղ հարվածի տակ կընկնեն մեծաքանակ ձկնաբուծարանները եւ արտեզյան ջրեր օգտագործող գյուղացիական տնտեսությունները։
Սեպտեմբեր 16, 2010 | Թափոններ
ԵԱՀԿ Ալավերդու Օրհուս կենտրոնում տեղի ունեցած բնապահպանական քննարկումների ժամանակ, Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը ներկայացրեց 2011թ. պետբյուջեից համայնքին հատկացված «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության բնապահպանական վճարների մասհանումների գումարով բնապահպանական ծրագրի նախագիծը:
Սեպտեմբեր 15, 2010 | Թափոններ
Սեպտեմբերի 14-ին խորհրդարանն իր աշխատանքները սկսեց «Աղբահանության եւ սանիտարական աշխատանքների մասին» օրինագծի քննարկումով: Կառավարության կողմից ԱԺ ներկայացված այս նախագծով նախատեսվում է աղբահանության համար վարձավճարի չորս տարբերակ:
ՀԵՐԹԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ
Սեպտեմբեր 09, 2010 | Թափոններ
«Ընկերությունը նախ պարտավոր է հանրային քննարկումներ կազմակերպել, գյուղացիներից հարցնել՝ արդյոք նրանք ցանկանո՞ւմ են, որ իրենց քթի տակ նման վտանգավոր օբյեկտ գործի: «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի»-ն պետք է հանրությանը ներկայացնի պոչամբարի վերակառուցման նախագիծը, թե ինչ մեխանիզմով է գործելու, ինչը մինչ օրս չի արել: Մենք չենք տեսել պոչամբարի շահագործման սերտիֆիկատը: Մեր կարծիքով, դա անօրինական գործունեություն է»
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՐԱՐԱՄԵՐԺ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հուլիս 27, 2010 | Թափոններ
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վերաբերյալ ՀՀ գերատեսչությունների կայքերը ներկայացնում են իրարամերժ տեղեկատվություն:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՏԵՂԵԿԱՑՐԵԼ, ՈՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ԿԱՌՈՒՑԵԼ
Հուլիս 19, 2010 | Թափոններ
ՀՀ բնապահպանության նախարարությունը չի ստացել ռադիոակտիվ եւ վտանգավոր քիմիական թափոնների տեղադրման տեղագրական քարտեզի կազմման երկրաբանահետախուզական աշխատանքների անցկացման վերաբերյալ փաստաթղթեր:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ «ՄԿՆԴԵՂԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ» ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ
Հուլիս 14, 2010 | Թափոններ
«Գերեզմանոցի ջրահեռացման համակարգը ջրամեկուսացված չէ, ինչն իր մեջ վտանգներ է պարունակում, որ անձրեւաջրերի հետ միասին թափոնակուտակիչում պարունակվող մկնդեղը եւ մնացած վտանգավոր տարրերը կներծծվեն ջրերի հետ դեպի ստորին հորիզոններ եւ, ի վերջո, կհայտնվեն Լալվար գետակում, այնտեղից էլ կանցնեն դեպի Դեբեդ»,- նշեց Ա. Սաղաթելյանը: