

ԷկոԼուր
«Շանթ» հեռուսատաընկերության տաղավարում քիմիական գիտությունների թեկնածու, ջրային Էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը խոսել է, թե Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման դեպքում ինչ վտանգներ կարող են սպառնալ ջրային ավազանին:
«2017-2019 թթ. ընթացքում թվով 8 էքսպիդիցիա ենք իրականացրել Ամուլսարում: Այդ տվյալները ներկայացվել են Քննչական կոմիտե: Մեր թվային տվյալները շատ մոտ էին ստացվել «Լիդիանի» արդյունքների հետ: Այլ խնդիր է՝ այդ տվյալների մեկնաբանությունը և եզրակացությունները: Այդնույն տվյալների հիման վրա «Լիդիանն» ասում է, որ Սպանդարյան-Կեչուտ թունելի վրա ազդեցություն չի լինի: «ELARD»-ը գրել է՝ մասամբ կարողէ լինել, կարող է չլինել: Ես գտնում եմ, որ կլինի ազդեցություն, վստահ եմ այդ ազդեցության վրա: Աղտոտման զրոյացմանը ես չեմ հավատում:Հնարավոր չէ նվազեցնել: Միգուցե նվազագույնի հասցնել հնարավոր է: Բացվածքի մակերեսը շատ մեծ է լինելու: Պատկերացրեք մոտ 1000 հադատարկ ապարներ, հանքային բացվածք: Եթե ինչ-որ մեկը համոզում է, որ կարող է 1000 հա-ն այնպես մեկուսացնել, որ այնտեղից աղտոտված ջուրչհոսի, ես դրան չեմ հավատում: Տարեկան 6 միլիոն խմ ջուր բեռնաթափվում է Սպանդարյան-Կեչուտ թունելով: Դրանք մակերևութային ջրեր են, որ ներծծվում են սարի մեջ, ժամանակի ընթացքում բեռնաթափվում են թունելում: Եթե տեղի ունեցավ հանքահանում, այդ 6 միլիոնը կաճի, կդառնա 8-9միլիոն խմ: Եվ այստեղ բոլոր ճանապարհներով աղտոտված ջրերի տարածումն ու ներթափանցումը ջրային համակարգեր, հնարավոր չէ վերահսկել: Կարծում եմ, անխուսափելիորեն տեղի է ունենալու Արփայի և Որոտանի գետավազանների տվյալ հատվածների աղտոտում: «Լիդիան»-ից ասումեն, որ Ամուլսարից այդ կոնտակտային ջրերը չեն բեռնաթափվի թունելում, այլ կբեռնաթափվեն ավելի խորը հորիզոններում: Այդ ինչի՞ պետք է հանքային աղտոտված ջրերն ավելի խորը գնան, բեռնաթափվեն, ի՞նչ տրամաբանությամբ»,- նշել է Մինասյանը: Անդրադառնալով վտանգերի նվազեցման մասին «Լիդիանի» խոստումներին, Մինասյանն ասել է, որ Հայաստանում հանքարդյունաբերության փորձը ցույց է տալիս, որ թուղթնամեն ինչի դիմանում է, թղթի վրա կարելի է ամեն ինչ գրել, բայց իրականությունն այլ է:
Սեյրան Մինասյանի խոսքով, հանքի տարածքում ներծծված մակերևույթային ջրերի ու մթնոլորտային տեղումների մի մասն էլ բեռնաթափվում է գետերում: «Երբ տեղի ունենա մակաբացում, հանքահանում, հանքային աշխատանքներ, մասշտաբը կավելանա, բացի դրանից քանի որ այնտեղառկա են սուլֆիդներ, դրանք կսկսեն օքսիդանալ և կառաջանա որոշակի թթու, որն ավելի ներթափանցող է և կսկսի ազդել ջրերի բաղադրության վրա: Տարածքում մակաբացում է արվելու: Հիմա կա որոշակի բուսական ծածկույթ, որը պաշտպանիչ դեր է խաղում: Երբ այդ ամեն ինչը չլինի, տեղի կունենա հողմնահարում և փոշու ցրում: Որոշակի հաշվարկներով ցույց է տրվել, որ փոշու ցրումը մեծ շառավիղ չի կազմի, բայց մեր հետազոտությունները և փորձը ցույց են տալիս, որ փոքր մասնիկները բավական մեծ հեռավորության վրա կտարածվեն, կնստեն հարակից ամբողջ տարածքում, հողի շերտից կլվացվեն գարնանը: Ձնհալից հետո նորից կհայտնվեն գետերում, եթե կոնկրետ խոսքը վերաբերում է գետային էկոհամակարգերի աղտոտմանը: Դրա մեջ գտնվող մի շարք տարրեր կլուծահանվեն ջրում: Բացի դրանից, տեղի կունենա գետային համակարգերի հատակային սուբստրատների կազմի, քիմիական բաղադրության աստիճանական փոփոխություն. տեղի կունենա բնական վիճակի խաթարում», - նշել է Մինասյանը:
Մինասյանը նաև հիշեցրել է, որ նախորդ տարի իրենց մշակած մոնիթորինգային ծրագրով Բնապահպանության նախարարությունն Ամուլսարում ամբողջական մոնիթորինգ էր իրականացրել. «Տվյալները մինչև հիմա հրապարակված չեն: Բերեք, հրապարակենք այդ տվյալները, որ մենքիմանանք, եթե հանքը հետագայում աշխատելու է, այս անաղարտ վիճակում ինչպիսին է եղել պատկերը, որպեսզի հետո մենք տեսնենք փոփոխություններ եղել են, թե՝ ոչ»:
Մանրամասն՝ «Շանթ» հեռուստաընկերության տեսանյութում:
Օգոստոս 22, 2019 at 18:39