

ԷկոԼուր
ԷկոԼուրը «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում ներկայացնում է ՓՀԷԿ-երի ազդեցության գոտում գտնվող համայնքների բնակիչների կարծիքները ՓՀԷԿ-երի գործունեության վերաբեյալ:
Ներկայացնում ենք ՓՀԷԿ-երի ազդեցության գոտում գտնվող Վայոց ձոր մարզի Հերմոն համայնքի բնակչի հետ ԷկոԼուրի հարցազրույցը:
ԷկոԼուր.
- Ձեր ոռոգման ջրին խանգարո՞ւմ է փոքր ՀԷԿ-ը:
Հերմոնի բնակչուհի.
- Ամառվա ընթացքում, իհարկե, ջուրը պակասում է:
ԷկոԼուր.
- Այսինքն ազդո՞ւմ է Ձեր գյուղատնտեսական արտադրանքի վրա:
Հերմոնի բնակչուհի.
- Որ ոռոգման ջուրը պակասի, չենք ջրի հողամասը, կչորանա, չենք օգտվի հողամասից:
ԷկոԼուր.
- Սոցիալական ծրագրեր իրականացվո՞ւմ են Ձեր համայնքի համար:
Հերմոնի բնակչուհի.
- Ոչ, ոչ մի բան:
ԷկոԼուր.
- Գետի սանիտարական վիճակը փոխվո՞ւմ է:
Հերմոնի բնակչուհի.
- Պարզ չի, որ ջուրը պակասի, կեղտոտ կլինի:
ԷկոԼուր.
-Ձուկ կա՞ գետում:
Հերմոնի բնակչուհի.
- Ոչ կերել ենք, ոչ տեսել ենք:
ԷկոԼուր.
- Նախքան կառուցումը Ձեզ խոստումներ տվե՞լ են:
Հերմոնի բնակչուհի.
- Ոչ, ոչ մի բան:
ԷկոԼուր.
- Եթե, օրինակ, նոր փոքր ՀԷԿ կառուցվի՝ ի՞նչ պահանջ կդնեիք:
Հերմոնի բնակչուհի.
- Գոնե մեր գյուղի համար հոսանքը զեղչ անեն: Գոնե մի 30 տոկոսը թող զեղչով մուծի ժողովուրդը:
Հունիս 30, 2015 at 15:40
