Նորություններ

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Նոյեմբեր 01, 2016 at 14:05 | Եղանակ
Նոյեմբերի 2-ին հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց: Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում հնարավոր է 0...-2 աստիճան ցուրտ:
Էկոլաբի մասնակիցները դիտեցին «Քո իրավունքների տերը դու ես» ֆիլմը
Հոկտեմբեր 31, 2016 at 19:28 | ՖԻԼՄ | Լոռի
Շարունակվում են ԷկոԼուրի «Քո իրավունքների տերը դու ես» ֆիլմի ցուցադրությունները: Հերթական դիտումը տեղի ունցավ սույն թվականի հոկտեմբերի 24-ին Էկոլաբ ծրագրի մասնակիցների հետ www.ecolur.org կայքի
10 տարվա ընթացքում մաքրվել է Սևանա լճի ափամերձ 2031.2  հեկտար տարածք
Հոկտեմբեր 31, 2016 at 16:49 | Պաշտոնական աղբյուրներ | Գեղարքունիք
2005-2015թթ. ընթացքում մաքրվել է Սևանա լճի ափամերձ 2031.2 հեկտար տարածք: 2005-2016թթ. անտառատնկման աշխատանքներ են իրականացվել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող 244.2 հա տարածքներում:
Բնությանը պատճառվել է 13.6 միլիոն դրամի վնաս
Հոկտեմբեր 31, 2016 at 14:26 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 24-28.10.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 650.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել
Հանրապետությունում սպասվում է ջերմաստիճանի նվազում, առատ տեղումներ
Հոկտեմբեր 31, 2016 at 12:00 | Եղանակ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-2-ը հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:
Փարիզյան համաձայնագրի շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած հանձնառությունների կատարման նոր փուլ է մեկնարկել
Հոկտեմբեր 28, 2016 at 18:03 | Պաշտոնական աղբյուրներ | Երեւան
Նախարար Արծվիկ Մինասյանը, ողջունելով հանդիպմանը ներկա Կլիմայի փոփոխության միջգերատեսչական խորհրդի անդամներին և հյուրերին, շեշտել է, որ Հայաստանն իր հանձնառությունը քաջ գիտակցում է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում և պատրաստ է իր ողջ կարողություններով ներգրավվել այն բոլոր հնարավոր գործողություններում, որոնք կբերեն
Լիդիանի պատասխանը բնապահպաններին
Հոկտեմբեր 28, 2016 at 17:50 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք | Վայոց ձոր
Մենք հասկանում ենք, որ հանքարդյունաբերության հանդեպ կա վստահության մեծ պակաս, որը նախկին բացասական փորձի հետևանք է և որը սահմանափակում է կառուցողական երկխոսության հնարավորությունը: Բայց նաև փաստ է, որ ժամանակակից հանքարդյունաբերությունը այսօր դարձել է
Հայաստան ներկրվող ներկերում արձանագրվել է կապարի պարունակության վտանգավոր բարձր մակարդակ
Հոկտեմբեր 28, 2016 at 17:25 | SOS | Շիրակ
Կապարը տոքսիկ (թունածին) մետաղ է, որը բացասական է անդրադառնում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա: Երեխաների առողջության վրա առավել նվազագույն քանակներն են ազդում, որը կրում է անդառնալի բնույթ և դա կարող է դրսևորվել ողջ կյանքի ընթացքում
«Ամուլսարի հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի էկոլոգիական անվտանգությունը». բողոքի ակցիա կառավարության շենքի և «Լիդիան Արմենիա»-ի գրասենյակի դիմաց
Հոկտեմբեր 27, 2016 at 19:35 | Լեռնահանքային արդյունաբերություն | Երեւան
Մասնակիցները պարզեցին «Կյանք, թե՞ հանք», «Ջուր, թե՞ ցիանիդ», «Դուք շահագործում եք, մենք մահանում ենք», «Գնացեք ցիանիդի ծոցը» գրությամբ
Ընդերքօգտագործման ոլորտում ներդրումների խոչընդոտները վերացնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի նոր հանձնարարականը
Հոկտեմբեր 27, 2016 at 16:51 | Պաշտոնական աղբյուրներ
«Ինչի՞ մասին է խոսքը. բիզնեսը գալիս է, ընդերքօգտագործման հետ կապված թույլտվություններն ստանում է, հետագայում հողի օգտագործման հետ կապված բազմաթիվ խնդիրներ է ունենում»,-ընդգծել է վարչապետը
Իրավական կարծիք Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխման վերաբերյալ
Հոկտեմբեր 27, 2016 at 16:29 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՍՊԸ դիմել է ՀՀ բնապահպանության նախարարություն Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխման համար: Նախատեսվում է արդյունահանման ծավալների փոփոխություն, ընդերքի տեղամասի ընդլայնում եւ թույլտվության ժամկետի երկարաձգում: Ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, կարելի է եզրակացնել, որ արդյունահանման նախագծի փոփոխությունները կարող են առաջացնել լուրջ բնապահպանական խնդիրներ եւ խախտել ՀՀ օրենսդրության եւ միջազգային կոնվենցիաների նորմեր:
Քննարկվել են Անդրսահմանային միացյալ քարտուղարության /TJS / ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվող աշխատանքների ընթացքը
Հոկտեմբեր 27, 2016 at 15:48 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Անդրսահմանային միացյալ քարտուղարության /TJS/ ծրագրի ազգային համակարգող Կարեն Կարապետյանին
Գետային ավազաններում խիտ դասավորված ՀԷԿ-երի հետ խնդիրներ ունենք. Վարչապետ
Հոկտեմբեր 27, 2016 at 14:02 | Փոքր ՀԷԿ-եր, էներգետիկա
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարներին հանձնարարեց համագործակվելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ 15-օրյա ժամկետում Ջրի ազգային խորհրդին ներկայացնել փոքր ՀԷԿ-երի
ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է
Հոկտեմբեր 25, 2016 at 17:57 | Պաշտոնական աղբյուրներ
ecolur.org էլեկտրոնային կայքում 20.10.2016թ. հրապարակվել էր «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանի տեսակետը ՀՀ կառավարության նոր ծրագրի «Բնապահպանություն» հատվածի վերաբերյալ: Կիսելով հասարակական կազմակերպության նախագահի մտահոգությունը բնապահպանական