Նորություններ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ՈՉ ԱԴԵԿՎԱՏ
Հոկտեմբեր 07, 2010 | Անտառ
Բնության պաշտպանության երիտասարդական շարժման ակտիվիստները ապօրինի անտառահատումների վերաբերյալ պետական մարմինների գործողությունները համարում են ոչ ադեկվատ, իմիտացիոն բնույթ է կրող:
ՍԵՎԱՆԸ ՄԱՔՈՒՐ ՋՐԻ Է ԿԱՐՈՏ. ԼԻՃ ԵՆ ԹԱՓՎՈՒՄ ԱՌԱՓՆՅԱ 43 ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐԸ
Հոկտեմբեր 07, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Պետական ծրագրով Սեւանի մակարդակը 2029 թ. կհասցվի ծովի մակերեւույթից բարձր 1903.5 մետր նիշին, այսիքն` 3.5 մետր ավելի բարձր, քան ներկայում է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին հայտարարեց Հայաստանի նախագահին առընթեր Սեւանի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, հավելելով. «Դա թույլ կտա Սեւանի մաքուր ջրի պաշարները հասցնել 42 մլրդ խմ-ի` ներկայիս 35 մլրդ-ի փոխարեն»:
ՄԿՆԴԵՂԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ «ՈՒՐՎԱԿԱՆԸ»՝ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ
Հոկտեմբեր 07, 2010 | SOS
Մկնդեղի պահեստավայրն իր ներկա վիճակով ավերակների է նման, ու եթե չլինեն, ասենք, քիմիական թունավոր նյութերի մեծ կույտերն ու դրանցից արձակվող սարսափելի հոտը, այն կարող էր անգամ գրավիչ լինել տուրիստների համար՝ իբրեւ հնատեղի: Գերեզմանոցի տարածքի բետոնապատ հատվածը ճաքել է, թույնը դուրս է եկել արտաքին միջավայր, եւ սկսել են թունավոր օքսիդացման պրոցեսները:
ԹՈՂԵ՛Ք ՄԵԶ ԵՐԵՎԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԱՅԳԻՆ
Հոկտեմբեր 06, 2010 | Քաղաքներ
Նման նախագծի իրականացումը վերջակետ կդնի Երևանի կենտրոնի վերջին հանրային զբոսայգու վրա և այն կհանգեցնի արդեն բետոնապատված Օղակաձև զբոսայգու վիճակին, ինչն արվել է նույն կանաչապատման հիմնավորմամբ
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՂԵՏ ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ
Հոկտեմբեր 06, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Բնապահպանական աղետ է տեղի ունեցել Հունգարիայում:Ալյումինիումի օքսիդ արտադրող գործարանում պայթել է պահեստը, թունավոր նյութերը արտահոսել են մի շարք բնակավայրեր:2 մարդ է զոհվել, 7 մարդ անհայտ կորել է, 120-ը տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել:
ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
Հոկտեմբեր 06, 2010 | Անտառ
Սյունիքի մարզի անտառները կայուն ձևով նոսրանում են անտառահատումների պատճառով, բայց նոսրացումը կարող էր ավելի արագ իրականացվել, եթե չլինեին ազատագրված տարածքների անտառները: Տարբեր նպատակներով այդ տարածքներում մեծ քանակով հատվել և հատվում են, մասնավորապես կաղնի ծառատեսակը, որը օգտագործվում է բարձր որակի տակառների և մանրահատակի արտադրության համար:
ՀԿ-Ն ՆԱՄԱԿՈՎ ԴԻՄԵԼ Է ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ
Հոկտեմբեր 06, 2010 | SOS
Կապանի «Էկոլոգիական անվտանգության և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն կրկին ահազանգում է Կապանի ջրի խնդրի մասին: Կազմակերպությունը սույն թվականի հոկտեմբերի 4-ին թիվ 030 նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով պարտավորեցնել՝
ԾՈՎԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԱՌԱՋԻՆ ԳԼՈԲԱԼ ՀԱՇՎԵԳՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՕՎԿԻԱՆՈՍԻ 250 ՀԱԶԱՐ ԲՆԱԿԻՉ
Հոկտեմբեր 06, 2010 | Կենսաբազմազանություն
Համաշխարհային օվկիանոսի ավելի քան 250 հազար բնակիչներ են գրանցվել ծովային կյանքի առաջին գլոբալ հաշվեգրման ցուցակում: 2000 թվականին մեկնարկած նախագծին՝ 650 միլիոն դոլար արժողությամբ, մասնակցել Է ավելի քան 2,7 հազար մասնագետ 80 երկրներից:
ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ԱՐԴԻԱԿԱՆ Է, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ
Հոկտեմբեր 06, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
«Ապօրինի անտառահատումների դեմ պայքարը չպետք է կրի ժամանակավոր, դիպվածային բնույթ` պայմանավորված հասարակության արձագանքներով, այլ պետք է մշտապես, հետևողական եւ շարունակական միջոցառումներ իրականացնել»
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբեր 06, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը վստահեցրել է, որ քայլեր կձեռնարկվեն Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2010թ. աշխատանքային գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումներն ամբողջությամբ, որակով ու ժամանակին կատարելու ուղղությամբ:
ԿԱՊԱՆԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ՞Ն
Հոկտեմբեր 06, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
ՀՀ նախագահը կմասնակցի Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի բացմանը, որը, նույն աղբյուրների հավաստմամբ, պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին:
ՍԵՎԱՆԻ ԱՓԵՐԻՆ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՏԵՂԻՑ ՇԱՐԺՎԵՑ
Հոկտեմբեր 05, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Խորհրդին ներկայացվեց ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկանքը` Սեւանա լճի մինչեւ1900.25մ նիշն ընկած տարածքի 520 շենք- շինությունների ապամոնտաժման միջոցառումների վերաբերյալ: Տեղեկացվեց, որ նշված շենք-շինություններից 32-ը գտնվում են «Սեւան» ազգային պարկի տնօրինության ներքո, եւ ՀՀ բնապահպանության նախարարությունը սեղմ ժամկետներում պետք է ներկայացնի դրանց ապամոնտաժման աշխատանքների ժամանակացույցը: Ապամոնտաժման գործընթացն այդ տարածքում արդեն մենարկել է:
ՍՈՂԱՆՔՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԴԻԼԻՋԱՆԻՆ
Հոկտեմբեր 05, 2010 | SOS
Սողանքները իսկական չարիք են դարձել Դիլիջան քաղաքի համար: Հատկապես վտանգավոր է դարձել համայնքի Մյասնիկյան փողոցի մի զգալի հատված: Աղետի գոտում են հայտնվել նորակառույց բաց ամֆիտաթրոնը, բնակելի առանձնատներ, «Հին Դիլիջան» պատմամշակութային թանգարանը, համայնքային բանուկ ճանապարհը և այլ ենթակառուցվածքներ:
ՍՂՈՑԸ ՁԵՌՔԻՆ` ԴԵՊԻ ԱՆՏԱՌ
Հոկտեմբեր 05, 2010 | Անտառ
«Սյունիքի մարզի համայնքների մեծ մասը` շուրջ 79 համայնք, գազիֆիկացված չեն։ Ձմեռն անցկացնելու համար ութ տասնյակի հասնող համայնքների տնտեսություններին համեմատաբար էժան գներով վառելափայտ ձեռք բերելու հարցում օժանդակելու նպատակով խնդրում ենք ձեր աջակցությունը Սյունիքի մարզում գործող անտառտնտեսությունների միջոցով այդ համայնքների բնակչությանը էժան վառելափայտ (1 խորանարդը 2000 դրամ) վաճառելու հնարավորություն ստեղծելու համար»:
ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹԻՑ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Հոկտեմբեր 05, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հոկտեմբերի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանը, բացի այն, որ կմասնակցի Սյունիքի մարզպետի հանքերի բացման արարողությանն ու կկտրի մարզպետարանի նորոգված մասնաշենքի կարմիր ժապավենը, ներկա կլինի նաեւ հիմնարկեքի արարողության։
ԾԱՌԱՀԱՏՄԱՆ ԱՀԱԶԱՆԳ ԵՐԵՎԱՆՈՒՄ. ՀԱՏՈՒՄԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Հոկտեմբեր 05, 2010 | SOS
Հաղորդագրություն էր տարածվել, ըստ որի Երևանում` Պարույր Սևակի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում, որտեղ գտնվում է ավտոմեքենաների լվացման կետ` բուլդոզերով ծառեր են արմատախիլ արվում:
ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆԳԻՍՏ ՉԻ ՏԱԼԻՍ ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Հոկտեմբեր 04, 2010 | Միջուկային էներգետիկա
«Փոխարտգործնախարարը ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի քարտուղարին ներկայացրել է ադրբեջանական կողմի անհանգստությունը՝ Հայաստանում Մեծամոր ատոմակայանի հիման վրա նոր ատոմակայան կառուցելու առնչությամբ, ինչը կարող է լրջորեն սպառնալ տարածաշրջանի բնապահպանությանը եւ տնտեսական վիճակին»,-հանդիպմանն ասել է ադրբեջանցի պաշտոնյան։