Հոկտեմբեր 04, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից հայտնում են, թե ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի եւ առողջության, պատմամշակութային արժեքների կամ շրջակա միջավայրի պահպանության նպատակով, երբ, ասենք, հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասը հատկացված է գերեզմանի համար։
Հոկտեմբեր 04, 2010 | Քաղաքներ
Արաբկիր համայնքի Կոմիտասի փողոցի գյուղմթերքների շուկայի եւ Ռադիոֆիզիկայի ու Առողջապահության ինստիտուտների հարեւանությամբ գտնվող փոքրիկ այգուց գրեթե ոչինչ չի մնացել:
Հոկտեմբեր 04, 2010 | Անտառ
Հանքավանի անտառների ապօրինի հատումների առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով: Գործը վարում է Կոտայքի մարզի քննչական բաժինը: Հոկտեմբերի 2-ին «ԷկոԼուր»-ի աշխատակիցները Կոտայքի մարզի քննչական բաժնում հարցաքննվեցին որպես վկա:
Հոկտեմբեր 04, 2010 | Կենսաբազմազանություն
Ամեն ժամ կենդանիների երեք տեսակ անհետանում Է Երկրի երեսից, իսկ մեր մոլորակի բուսական եւ կենդանական աշխարհի բոլոր տեսակների մեկ քառորդը մոտ ժամանակներս կդադարի գոյություն ունենալ:
Հոկտեմբեր 01, 2010 | Կենսաբազմազանություն
Սուխուդյանը ու նկատում, որ վերջին շրջանի իրենց բարձրացրած աղմուկից հետո Խոսրովի արգելոցի մուտքը դարձել է վճարովի, գիդի ուղեկցությամբ: Բնապահպանության նախարարության այս քայլը ակտիվիստներն ընկալում են իբրեւ իրենց «սեւ ցուցակում» ընդգրկելու ձեռնարկ: Մ. Սուխուդյանն ասում է, որ դեմ չէ վճարելուն, բայց ու՞ր են գնում այդ գումարները, երբ անմխիթար վիճակը չի փոխվում:
Հոկտեմբեր 01, 2010 | Կենսաբազմազանություն
«ԷկոԼուր»-ի ողջ անձնակազմը խորապես սգում է Հայաստանում «Transparency International հակակոռուպցիոն կենտրոն»-ի անփոփոխ ղեկավար Ամալիա Կոստանյանի վաղաժամ մահը: Ամալիա Կոստանյանն վառ անհատականություն էր: Նա երբեք չդավաճանեց իր սկզբունքներին` պաշտպանելով ժողովրդավարությունը, չընկրկելով ճնշումների առաջ:
Հոկտեմբեր 01, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Գյուղատնտեսության նախարարությունը հանդես է եկել ապօրինի անտառհատումների կանխարգելմանն ուղղված մի շարք առաջարկություններով:
Հոկտեմբեր 01, 2010 | Անտառ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսության տնօրեն Մարտուն Ավագյանը հայտնում է, որ իր ղեկավարած տնտեսության վարչական շենքի մոտ առկա փայտավերամշակման արտադրամասը եւ սղոցարանը նա «ժառանգել» է նախորդներից:
Հոկտեմբեր 01, 2010 | Կենսաբազմազանություն
Կենդանիների պաշտպանները վստահ են, որ դելֆինները չեն կարող ապրել Հայաստանի մայրաքաղաքի չոր, կիսանապատային կլիմայի պայմաններում: Բացի այդ, խմելու ջրի բացթողոմները, որն օգտագործվելու է դելֆինարիայում ջրի մշտական շրջանառության համար, կբերի մոտակա բազմաբնակարան շենքերին ջրի տրամադրման կրճատմանը:
Հոկտեմբեր 01, 2010 | Կենսաբազմազանություն
Հոկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, Կոմիտասի արձանի մոտից կմեկնարկի հեծանվարշավ` նվիրված Եվրոթռչնադիտարկմանը: Դիտարկմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Միջոցառման նպատակն է, որպեսզի միեւնույն օրը ամբողջ Եվրոպայի կամավոր մասնակիցները հաշվեն, թե իրենց ճանապարհին որքան թռչուն են տեսել, որտեղ եւ ինչ տեսակի, եթե հնարավոր է տեսակը որոշել:
Հոկտեմբեր 01, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2011թ. տարեկան ծրագրին և այն ներառել ՀՀ 2011թ. պետբյուջեի նախագիծ։
Հոկտեմբեր 01, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ կառավարությունը փոխել է Վայոց ձորի մարզի Գողթանիկի և Արփիի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները` համապատասխանաբար ձկնաբուծության տնտեսության կազմակերպման, փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության, սննդի օբյեկտների կառուցման և սպասարկման և հանգստի ու սննդի սպասարկման օբյեկտների կառուցման համար։
Սեպտեմբեր 30, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Թեղուտում դեռեւս խորհրդային տարին անցկացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել էր մոտ 100 մլն տոննա փիրուզի պաշար:
Սեպտեմբեր 30, 2010 | Կենսաբազմազանություն
Էկոլոգիական հասարակական դաշինքը ստորագրահավաք է կազմակերպում Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին ուղղված գրավոր դիմումի համար, որով պահանջվում է հետ կանչել Կոմիտասի անվան այգում դելֆինարիա կառուցելու որոշումը:
Սեպտեմբեր 30, 2010 | Քաղաքներ
Ի դեպ, ծառերի հարցը այստեղ իսկապես որ խնդրահարույց է: «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն ՍԻՐԵԿԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ չի թաքցնում. «Մի քանի ծառերի տեղափոխման խնդիր ունենք, բայց այս կարգի խնդիրները լուծելու համար քաղաքապետարանը նոր տեխնիկա է ձեռք բերել»:
Սեպտեմբեր 30, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ սեպտեմբերի 28-ին ներկայացվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության, կարողությունների հզորացման հնարավորությունների վերաբերյալ զեկույցը, որը պատրաստվել է Համաշխարհային բանկի «Անտառային մոնիտորինգի հզորացման դրամաշնորհ» ծրագրով ընտրված խորհրդատուի կողմից:
Սեպտեմբեր 30, 2010 | Սևան
Բնապահպանության նախարարությունը վերջին շրջանում հայտնվել է կոռուպցիոն սկանդալների առանցքում, ինչից բնապահպանության նախարարը կարծես թե դեռ համապատասխան հետեւություններ չի արել։
Սեպտեմբեր 30, 2010 | Կենսաբազմազանություն
Հայ էկոլոգները չհասցրեցին իրենց դժգոհությունն արտահայտել Երևանում դելֆինարիումի շինարարության առիթով, երբ քաղաքապետարանն արդեն հանգստացնում է գրգռված մասսաներին` հերթական անգամ խոստանալով «բարեկարգել» հերթական տարածքը: