Նորություններ

ՎՏԲ ԲԱՆԿԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Սեպտեմբեր 22, 2010 | Թեղուտ
«Հիմնական խնդիրներից մեկը, որ բանկը կոշտ դրել է մեր առջեւ, ծրագրի բնապահպանական կենսունակության ապացուցումն է: Հիմա միջազգային անկախ փորձագետների կողմից ուսումնասիրություններ են կատարվում»,-ասաց Արզումանյանը:
Սեպտեմբեր 22, 2010 | Անտառ
Հայաստանի լեռնային անտառները, որոնք կազմում են հանրապետության անտառների 23 տոկոսը, առավել խոցելի են կլիմայի փոփոխությունների նկատմամբ, իսկ կլիման, ըստ վերջին 3 տասնամյակների հետազոտությունների, ավելի է տաքանում։
ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸ ԴԵՌ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Սեպտեմբեր 18, 2010 | SOS
Անթույլատրելի, արգելված թունաքիմիկատների այդ ահռելի գերեզմանոցը, բացի արհեստականորեն բացվելուց, սողանքի հետեւանքով վերջին տարիներին մեծ չափով տեղաշարժվել է։ Ստորգետնյա ջրերի վերին հորիզոնները հետզհետե լիցքաթափվում են այդ ձորակների մեջ, իսկ ստորգետնյա ջրերի մի մասը կարող է գնալ եւ հասնել նույնիսկ Արարատյան դաշտ։ Այդ դեպքում այնտեղ հարվածի տակ կընկնեն մեծաքանակ ձկնաբուծարանները եւ արտեզյան ջրեր օգտագործող գյուղացիական տնտեսությունները։
ԳԱՅԼԱՁՈՐԻ ՋՈՒՐԸ ՆՎԱԶՈՒՄ Է
Սեպտեմբեր 18, 2010 | Սևան
Գավառի «Օրհուս» կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Ասոյանի փոխանցմամբ` թեպետ Գայլաձորի հունը չի փոխվել, սակայն գետի ջրերը նվազել են: «Գետը սնուցող մի քանի տասնյակ բնական աղբյուրներն այժմ լցվում են շինարարական աշխատանքների ժամանակ փորված խրամուղ եւ զուր վատնվում»:
Սեպտեմբեր 18, 2010 | Ջուր
Հայաստանի գետերի ու վտակների մեծ մասը աղտոտված է: Այս եզրակացության են հանգել հայաստանցի 1200 դպրոցականներ եւ էկո-ակումբների երիտասարդ անդամներ, ովքեր մասնակցել են «Հայաստանի գետերի եւ վտակների կենսաբազմազանության ուսումնասիրություն» մոնիտորինգին
Սեպտեմբեր 18, 2010 | Քաղաքներ
Սյունիքի մարզի Մեղրի, Ագարակ քաղաքներում թե խմելու, թե ոռոգման ջրամատակարարման եւ ջրահեռացման վիճակը անմխիթար է եւ մտահոգիչ:
ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐ. ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱՅԻ ՋԱՐԴ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ
Սեպտեմբեր 17, 2010 | SOS
«Մի խումբ լեհ և հայ հեծանվորդներ ճամփորդելով Գառնու կիրճով նկատել են քարերի սիմֆոնիայի հերթական ՋԱՐԴ-ը, մեր յուրատիպ բնահուշարձանը կրկին ոտձգությունների է ենթարկվում մի խումբ վանդալների կողմից»,- սեպտեմբերի 16-ին նման հայտարարություն են տարածել բնապահպան-ակտիվիստները:
ԹՈՒՆԱՎՈՐ ՏԱՐՐԵՐ՝ ՆՈՒՅՆԻՍԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱԶԵՐԻ ՄԵՋ
Սեպտեմբեր 16, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հայաստանում հանքարդյունահանման բուռն, գործնականում անկանոն եւ անվերահսկելի զարգացման, բնապահպանական նորմերի ու պահանջների խախտման հետեւանքով, օրինակ, Քաջարան քաղաքում թունավոր հատկությամբ ծանր մետաղների գերքանակ է հայտնաբերվել նույնիսկ երեխաների մազերի մեջ:
Սեպտեմբեր 16, 2010 | Քաղաքներ
ԵԱՀԿ Ալավերդու Օրհուս կենտրոնում տեղի ունեցած բնապահպանական քննարկումների ժամանակ, Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը ներկայացրեց 2011թ. պետբյուջեից համայնքին հատկացված «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության բնապահպանական վճարների մասհանումների գումարով բնապահպանական ծրագրի նախագիծը:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԽԱՆԳԱՐԻ՞ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆԸ
Սեպտեմբեր 16, 2010 | Միջուկային էներգետիկա
«Այդ ուսումնասիրությունների արդյունքների հրապարակման համար անհրաժեշտ է 3-5 տարի ժամանակ, այնպես որ դեռ վաղ է խոսելը շրջակա միջավայրի աղտոտվածության և այլնի մասին»,- նշեց Ա. Մովսիսյանն ու հակադարձեց. «Եթե ուրան լինի, ինչի՞ պիտի չշահագործենք»:
ՎԱՀԱԳՆԻ ԱՆՏԱՌԱՊԵՏԸ ԿԱԶԱՏՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Սեպտեմբեր 16, 2010 | Անտառ
Գուգարքի անտառտնտեսության Վահագնի անտառապետը կազատվի պաշտոնից: Այս մասին երեկ մեզ հետ հարցազրույցում ասաց «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: «Ես արդեն Վահագնի անտառապետի ազատման հրամանը կտամ` անկախ նրանից` ինքը մասնակից է, թե ոչ: Զուտ այն բանը, որ ինքը չի հայտնաբերել կամ չի ուզեցել հայտնաբերել, սա արդեն բավարար հիմք է նրան աշխատանքից ազատելու»,- նշեց Մարտուն Մաթևոսյանը:
Սեպտեմբեր 16, 2010 | Կենսաբազմազանություն
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի վարչական շենքում սեպտեմբերի 15-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի կենտրոնի» աշխատակիցների, արգելոցի տնօրինության եւ մարզային լրագրողների հետ անցկացվեց կլոր սեղան
Սեպտեմբեր 16, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ: Վերջին մի քանի ամիսների ընթացքում էլ անտառներում ավելացել են ապօրինի ծառահատումները: Քանի որ բնապահպանության նախարարը ՀՀԿ անդամ է, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին հարցրինք
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ԱՐԳԻՃԻԻ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԵԼ Է ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐ ՎԻՃԵԼԻ ՀԱՐՑԵՐ ԱՐԴԵՆ ՉԿԱՆ
Սեպտեմբեր 15, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Մեր հարցին, թե վերջնականապես, ե՞րբ են լուծում տալու այս խնդրին, նախարարը պատասխանեց . «Հարցը վերջնական լուծում արդեն իսկ ստացել է այն առումով, որ վիճելի հարցեր արդեն չկան»: Նշենք, որ գյուղացիները խնդրի լուծում ասելով` նկատի ունեն նաեւ ապօրինի շինության ապամոնտաժումը, նախարարն այս կապակցությամբ նշեց. «Այդ գործառույթներով օժտված չենք, սակայն այն վնասները, որ բնության հասցվել են, մենք պետք է վերականգնենք, ինչին հասնելու ենք»: