Օգոստոս 25, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Մենք տարեկան արտահանում ենք մոտ 100 մլն դոլարի պղինձ և ընդամենը 10-11 մլն դոլարի մոլիբդեն: 2000 թ.-ին պղնձի միջազգային գները եղել են մոտավորապես 2000 դոլար: 2010 թ.-ի էսօր` մոտավորապես 7200 դոլար: Ես խնդրում եմ` թվաբանություն արեք և գնահատեք, թե ինչքան հավելյալ շահույթ է ստանում էս սեփականատերը միջազգային գների բարձրացման հետևանքով, իսկ պղնձի հանքանյութը Հայաստանի պետության, ժողովրդի սեփականությունն է:
Օգոստոս 25, 2010 | SOS
Քաղաքապետարանը տարածել է հայտարարություն, ըստ որի Կոմիտաս 5 ա հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման թույլտվություն է տրամադրել «Լիբեր»ընկերությանը դեռևս 2005 թվականին:
Օգոստոս 24, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Հայաստանի բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում կայացրել է 30 վարչական որոշում 2.45 մլն.դր գումարով եւ հաշվարկվել է 1556.6 հազ. դրամ բնությանը պատճառված վնաս:
Օգոստոս 24, 2010 | SOS
«Ի՞նչ է նշանակում` ներկայումս հաստատված չեն հուշարձանների քարտեզները, Իսկ ի՞նչ է արվում, որ հաստատվի: Ու՞մ ձեռնտու չէ, որ հաստատվի: Իսկ ու՞ր մնաց մեր մյուս պահանջը, որն ուղղել էինք իրավապահներին, որն է գտնել մեղավորներին եւ պատժել: Այս կետը անտեսե՞լ են: Ինչո՞ւ գործ չի հարուցվել»
Օգոստոս 24, 2010 | SOS
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ահազանգ է ստացել Կոմիտասի փողոցին հարող շենքերի (Արևելյան խոհանոցի դիմացի մայթ) բնակիչներից: Այնտեղ արդեն երրորդ օրն է, ինչ բնակիչները դիմադրում են մի խումբ մարդկանց, ովքեր քաղաքապետարանի անունից փորձում են շինարարական աշխատանքներ սկսել բակի տարածքում:
Օգոստոս 23, 2010 | SOS
Արարատի մարզի Հայանիստ համայնքում ջուր չկա: Այս ահազանգը հնչեցրեց
«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն: Ջրի խնդիրն այնքան լուրջ է, որ Հայանիստի համայնքապետ Բաբկեն Սարկիսյանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ նախագահին եւ վարչապետին:
Օգոստոս 23, 2010 | Թեղուտ
Օգոստոսի 22-ին Մոսկվայում ծրագրված է միտինգ-համերգ, որը նվիրված է Խիմկիի անտառի պաշտպանությանը: Անտառը փորձում են պաշտպանել շինարարական նպատակով հատումից:
Օգոստոս 23, 2010 | Թեղուտ
Լոռու մարզի Շնող գյուղից Թեղուտ համայնք տանող ճանապարհին գտնվող Շնողի ֆուտբոլի դաշտի տարածքում մեծ քանակությամբ մշակված վառելափայտ է կուտակված, որն արդեն մեկ տարուց ավելի է`գրավում է անցորդների ուշադրությունը: Ակնհայտ է, որ երկար ժամանակ արևի և անձրևի տակ հայտնված հսկայական վառելափայտն արդեն որակազրկվում է:
Օգոստոս 23, 2010 | SOS
Հանրահայտ քարերի սիմֆոնիան Գառնում: Կպահպանվի արդյոք Հայաստանի բնական հուշարձանների ցանկում ներառված այդ յուրահատուկ բնական հուշարձանը, թե կանհետանա երկրի երեսից ոմանց ագահության, եւ մյուսների անտարբերության շնորհիվ:
Օգոստոս 23, 2010 | SOS
Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման Հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը նշեց, որ հսկողությունը իրականացնում է Կոտայքի մարզի տեսչությունը:
Օգոստոս 23, 2010 | Կենսաբազմազանություն
Որսաշրջանը դեռ չի սկսվել, բայց ավարն արդեն կա: Խիզախ որսորդներն արդեն ցուցադրում են սպանված թռչուններին: Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստների կողմից սույն թվականի օգոստոսի 22-ին արված լուսանկարներում երեւում են ոչ միայն որսորդները` արնաթաթախ թռչունները ձեռքներին, այլեւ նրանց մեքենայի համարը` 036 SU 64, որով նրանք ճամփորդում են Արայի լեռան տարածքով:
Օգոստոս 23, 2010 | Կենսաբազմազանություն
Ի պատասխան էկոլոգիական հասարակայնության պահանջի`հետ կանչել Գիլան արգելավայրի ստեղծման մասին կառավարության որոշումը, վերականգնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ամբողջականությունը, առաջինն արձագանքեց ՀՀ Գլխավոր դատախազությունը:
Օգոստոս 20, 2010 | Թեղուտ
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ բողոքող S.O.S. Թեղուտ խումբը, որի կազմում մտնում են հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ առանձին քաղաքացիներ, դիմել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին խնդրանքով՝ համոզել ռուսական Վնեշտորգբանկին հրաժարվել Թեղուտի նախագծի ֆինանսավորումից:
Օգոստոս 20, 2010 | Միջուկային էներգետիկա
Օգոստոսի 20-ին Երեւանում համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ` Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու մասին: Փաստաթղթի ստորագրումը կայացել է երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ բանակցությունների արդյունքում:
Օգոստոս 20, 2010 | Քաղաքներ
Ժամանակին մամուլում գրվեց, որ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ոչ միայն կադրային ջարդ է իրականացնում, այլեւ ծառերի: Նախարարության ստորաբաժանումները մեկ տեղում միավորելու համար Դավիթաշենի սեյսմիկ կենտրոնի տարածքի ծառերն էին հատել: Այն ժամանակ գրվեց, որ 50 ծառ է հատվել:
Օգոստոս 20, 2010 | Քաղաքներ
Լուրջ վտանգ է սպառնում օղակաձեւ այգու Միքայել Նալբանդյանի արձանի ետնամասում գտնվող կանաչ գոտուն, այս մասին NEWS.am-ին հայտնում են «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ակտիվիստները: Ուշագրավն այն է, որ նրանց այս մասին ահազանգել է վաստակաշատ դերասան Սոս Սարգսյանը՝ վստահեցնելով, որ դիտավորյալ են տարածքը չորացնում, որպեսզի հետագայում որեւէ շինության համար ծառայեցնեն:
Օգոստոս 20, 2010 | Քաղաքներ
Բնական ռեսուրսները Երկրում կսպառվեն օգոստոսի 21-ին: Նման տվյալներ է հայտնել Global Footprint Network անկախ միջազգային կազմակերպությունը, որը երկար տարիների ընթացքում հաշվում է մարդու գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Օգոստոս 20, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Օգոստոսի 19-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրին, որի անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում, հատկապես քաղաքային բնակավայրերում տիրող էկոլոգիական/սանիտարական իրավիճակով։