Օգոստոս 20, 2010 | Քաղաքներ
Երևանի Մաշտոց և Սարյան փողոցների միջնամասում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան այգում կրկին հրդեհ է. այրվում է այգու ծառերի տակ գտնվող խոտածածկ տարածքը:
Օգոստոս 19, 2010 | Կենսաբազմազանություն
«Մենք հետագայում եւս կփորձենք անհետացող տեսակները բազմացնել եւ բաց թողնել բնություն»,- ասաց Ս. Աբովյանը
Օգոստոս 19, 2010 | Միջուկային էներգետիկա
Այցի ընթացքում կքննարկվեն Հայաստանի գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումներին «Ռոսատոմի» մասնակցության, ինչպես նաեւ նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված մի շարք հարցեր:
Օգոստոս 18, 2010 | Քաղաքներ
Գագիկ Բեգլարյանը կառավարությանն առաջարկել էր Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի փողոցին հարող տարածքի 59,37 հեկտար համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա:
Օգոստոս 18, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը ամփոփեց ՀՀ կառավարության կողմից տրամադրված 14 մլն դոլար կայունացման վարկի շրջանակներում հակաճգնաժամային ներդրումային ծրագրի իրականացման միջանկյալ արդյունքները:
Օգոստոս 18, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Արմավիրի մարզի Արտաշար համայնքի դաշտերը գրեթե ամայի են: Բնակիչների մեծ մասն իրենց սեփական հողերը թողած մշակում են հարեւան շրջաններից վարձակալած հողերը, քանի որ իրենց հողատարածքները մշակման ենթակա չեն: Համայնքի 374 հա վարելահողից 252 հա-ն աղակալված է: (Տե՛ս լուսանկարները):
Օգոստոս 18, 2010 | Թեղուտ
Ինչպես տեղեկացնում է Սիվիլիթաս հիմնադրամի կայքը, աշխարհահռչակ ռոք երաժիշտ և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով Սերժ Թանքյանը Հայաստանում բնապահպանական երիտասարդական շարժման մասին ասել է. «Ես, առավել քան երբևիցե, երիտասարդական շարժման ծիլեր եմ տեսնում Հայաստանում: Երեկ հանդիպեցի Թեղուտի պաշտպանության խմբի հետ եւ տեսա, որ ...
Օգոստոս 17, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Բնապահպանություն» բաժնից ամբողջովին հանվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մասին տեղեկատվությունը: Հանվել են նաեւ «Թափոնների կառավարում» եւ «Հանրության իրազեկում եւ բնապահպանական դաստիարակություն, կրթության եւ տեղեկատվության մատչելիություն» ենթավերնագրերով բաժինները:
Օգոստոս 17, 2010 | Սևան
Հայաստանի նախագահին կից Սեւանա լճի հանձնաժողովն իր վերջնական պատասխանն է ուղարկել Բնապահպանության նախարարություն, ըստ որի Գեղարքունիքի Արգիճի գետի Գայլաձոր վտակից Աղնջաձորի համայնք ոռոգման նպատակով պետք է թույլ տրվի ընդամենը 20-25 լ/վրկ ջուր տեղափոխել:
Օգոստոս 17, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ կառավարության 2010թ. հուլիսի 1-ի 836 – Ն որոշմամբ Սյունիքի մարզի «Ողջի» կոչվող տարածքի 207.4 հեկտար հողեր փոխադրվել են արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի: Այդ հողերի 206 հեկտարն անտառային հողեր են, որից` 135.7 հեկտարը՝ անտառ:
Օգոստոս 13, 2010 | Սևան
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հաշվարկով` 2789 հեկտար անտառամաքրման աշխատանքներ պետք է իրականացվեին, իսկ Սեւանի հարցերով հատուկ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի տվյալներով` 3393 հեկտար:
Օգոստոս 13, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Տեխնիկական վերազինման ծրագրի իրականացման շրջանակներում, որի նպատակը Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման ընդլայնումն է, ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը ընթացիկ տարում հիմնական միջոցների նորացման ուղությամբ ներդրել է ավելի քան $ 5 մլն. ԱՄՆ դոլար:
Օգոստոս 13, 2010 | Կենսաբազմազանություն
Մեծարգո պարոն նախագահ`
Բնապահպանական խնդիրներով հետամուտ թվով 45 հասարակական կազմակերպություններից բաղկացած էկոլոգիական հասարակական դաշինքը (այսուհետ` Դաշինք) Ձեր ուշադրությունն է հրավիրում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի գոյությանը սպառնացող խնդրի վրա:
Օգոստոս 13, 2010 | Կենսաբազմազանություն
Բնապահպանական հասարակական դաշինքը այդպիսի նպատակով աշխատանքային խմբի ստեղծումը գնահատում է որպես Դաշինքին մտահոգող, Խոսրովի արգելոցում անօրինականորեն Գիլան արգելավայր ստեղծելու հարցից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ:
Օգոստոս 13, 2010 | Սևան
Սեւանի ափամերձ հատվածներում տիրող սանիտարական վիճակը լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամները, ովքեր օրերս իրավիճակի ուսումնասիրման նպատակով աշխատանքային շրջայց են կատարել լճափնյա համայնքներում եւ լողափերում, գտել են անբավարար:
Օգոստոս 13, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
ԳեոՊրոՄայնինֆ Գոլդ ընկերությունը ձեռք է բերել ամերիկյան OGSE ընկերության պատրաստի թթվածնային կայան: Այն նախատեսված է դժվար կորզվող հանքաքարերի օքսիդացման համար, որոնք չեն ենթարկվում բնական օքսիդացման:
Օգոստոս 13, 2010 | Միջուկային էներգետիկա
Կապանի ավագանու անդամ, ուրանի հանքերի դեմ առաջինը պայքար սկսած «Ազատամարտ» կոմիտեի անդամ Խորեն Հարությունյանի խոսքով, արդեն 10 օրից ավելի է, ինչ համայնքի ավագանու ուղերձը պաշտոնապես ուղարկված է կառավարություն, բայց պատասխան չկա
Օգոստոս 13, 2010 | Ջուր
Ճամբարակի տարածքում հուլիսի 12-ին շահագործման է հանձնվել Գեղարքունիքի մարզում առաջին նորակառույց փոքրիկ հիդրոէլեկտրակայանը: