Նորություններ

Օգոստոս 13, 2010 | Կենսաբազմազանություն
«Խոսրովի վրա այդքան դողում ենք, պարզվում է Խոսրովը մեջ-մեջ են անում: Եթե մենք Խոսրովից կարող ենք այս կտորը կտրել, ապա ինչո՞ւ չենք կարող մյուս կտորը կտրել. այնքան լավ կտորներ կան` բոլոր կողմերում»
Օգոստոս 13, 2010 | Կենսաբազմազանություն
Այս օրերին հիմնականում կրակի ճարակ են դառնում խոտածածկ, թփուտներ ու անտառածածկ տարածքներ։ Հրդեհային տեսչության հաշվարկներով տարածաշրջաններին օրական բաժին է ընկնում երեքուկես հրդեհ։
Օգոստոս 13, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ըստ իս` հանքարդյունահանումն ու անտառահատումները: Դրանք կլինեն լեգալ, թե անլեգալ` մեզ համար շարունակում են մնալ անլեգալ, քանի որ գիտենք` հսկայածավալ անտառներ են հատվում սանիտարական հատումների անվան տակ: Այս ամառային արձակուրդներին ընկերներս տարբեր մարզեր հանգստանալու են մեկնել. գրեթե բոլորն ահազանգում են, որ անտառներից բեռնատարներով հատված ծառեր են տանում, գյուղացիները բողոքում են, որ անտառը վերանում է: Եվ այս ամենը հաճախ անտառապահներն են ուղղորդում:
Օգոստոս 13, 2010 | Անտառ
Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի Վահագնիի անտառպետության 3-րդ և 4-րդ պահաբաժինների անտառածածկ տարածքներում, ինչպես նաև Վահագնի գյուղի վարչական տարածքում ապօրինի հատվել է տարբեր տեսակի և տարբեր տրամագծի 48 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 905.000 դրամի նյութական վնաս:
ԸՍՏ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 33853 ՀԱ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Օգոստոս 12, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
2000-2009թթ. Հայաստանի Հանրապետության 33853 հա ընդհանուր տարածության վրա իրականացվել են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՍՈԹՔԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐԻՆ
Օգոստոս 12, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Այս եզակի լեռնահանքային համալիրը հնարավորություն կտա զգալիորեն ավելացնել բաց հանքում իրականացվող մակաբացման աշխատանքների ծավալները, ինչը կհանգեցնի նաև հանքահանման ծավալների մեծացմանը, ինչպես նաև կնվազեցնի հանքաքարի ինքնարժեքը:
ՄԵԾ ՍԵՎԱՆԻ ՓՈՔՐ ԿՏՈՐՆԵՐԸ
Օգոստոս 11, 2010 | Սևան
Զբոսաշրջային սեզոնը Սեւանի համար կարող է աղետի վերածվել: Ափերի շրջափակումը կատարվում է արդեն բոլոր մակարդակներով` ներառյալ փոքր առեւտրականներին: «Չե՞ք ցանկանում հանգստանալ 5 հազարով: Եթե տնակ եք ցանկանում, ապա 10 հազարով կա»: Խոսքը մի քանի ժամով հանգստի մասին է՝ փաստացիորեն Սեւանի ափին պիկնիկի մասին: Կիսակառույց մնացած ափերը հափշտակել են տեղի «հզորները»:
Օգոստոս 11, 2010 | Սևան
Եթե ՀՀ քիմիական օբյեկտներում վթար լինի, ապա այդ դեպքում ինչպես պետք է պաշտպանել բնակչությանը։ Գործադիրն արդեն որոշել է այդ ինչպեսը, իսկ գործողությունների պլան—ժամանակացույցը կմշակվի եռամսյա ժամկետում։
ՀԿ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԲԸ-Ի ԴԵՄ ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ
Օգոստոս 10, 2010 | Ջուր
Կապանի «Էկոլոգիական Անվտանգության Ապահովման Եվ Ժողովրդավարության Զարգացման» ՀԿ-ն պատրաստվում է ՀՀ բնապահպանության նախարարության եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի դեմ բողոք ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին: Պատճառն այն է, որ
ԴՍԵՂՑԻՆԵՐԸ 30 ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆԱԽԱԳԾԻՆ
Օգոստոս 10, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Եթե Կառավարությունը դրական գնահատի հանքարդյունաբերության ընկերության նախագիծը, Դսեղում առաջիկա 25 տարում շահագործման կհանձնվի, այսպես կոչված, դոլերիտային բազալտի հանքավայրը:
Օգոստոս 10, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն օգոստոսի 9-ին այցելել է Գեղարքունիքի մարզ, եղել «Սեւան-Հրազդան կասկադի» Սեւան ՀԷԿ-ի ջրընդունիչ հանգույցի ձկնորսիչ կառույցում` այստեղ իրականացվող աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:
Օգոստոս 10, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Գիտնականները զգուշացրել են, որ առաջիկա մի քանի օրերին պետք է սպասել «արեգակնային էներգետիկ ալիքների նոր եւ հզոր հոսքի»: Աշխարհի այն շրջաններում, որոնք այդ «տիեզերական ցունամիի» ճակատային բախումների կիզակետում կլինեն, կարող են բնական համաղետներ (կատակլիզմներ) լինել:
ՆԱՅԵ՛Ք ԵՎ ՄՏԱՊԱՀԵ՛Ք՝ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԴՈՒՔ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՔ ՏԵՍՆՈՒՄ ԹԵՂՈՒՏԻ ԱՆՏԱՌԸ
Օգոստոս 09, 2010 | Թեղուտ
Շնող գյուղի ֆուտբոլի դաշտը լցված է փայտով՝ ընդամենը 4,5 հազար խորանարդ մետր: Դա վերջին ամիսներին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար հատված Թեղուտի անտառն է: Տեսարանը թույլ նյարդեր ունեցողների համար չէ: Աչքերիդ առաջ երկրաբանական քարտեզից անհետանում են անտառային լանդշաֆտի հսկայական կտորներ, իսկ նրանց տեղում հայտնվում են մերկ շինարարական հրապարակներ, որոնք լցվում են բետոնե կառույցներով:
ԵՐԵՎԱՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՍԵՅՍՄԻԿ ԼՈՒՐՋ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Օգոստոս 09, 2010 | Քաղաքներ
Ճարտարապետն անթույլատրելի է համարել այն փաստը, որ Երեւանում շինարարությունը իրականացվում է քաղաքի կանաչ տարածքների հաշվին, ինչը հատկապես վտանգավոր է մայրաքաղաքի բնակլիմայական պայմաններ դեպքում։
Օգոստոս 09, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է դրամանենգության 76 դեպք, բացահայտվել է 17-ը: Ապօրինի ծառահատման 33 դեպքից բացահայտվել է 26-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Որսագողության 9 դեպքերն էլ բացահայտվել են:
«ԳԵԳԱՄԵՏ-ՊԼՅՈՒՍ» ԳՈՐԾԱՐԱՆԸ ՕԳՈՒ՞Տ, ԹԵ ՎՆԱՍ Է ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ
Օգոստոս 09, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Էկոլուր» կազմակերպության տվյալներով, գործարանի շինարարությունն ու շահագործումը անդառնալի վնաս կհասցնեն Սեւանա լճին եւ հարակից բնակավայրերին: NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով տվյալ տեղեկությունը՝ գործարանի եւ «Մաքս-գրուպ» ընկերության սեփականատեր, Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը արմատապես հակառակ տեսակետն է հայտնել: Նրա պնդմամբ, գործարանի շինարարությունն ընթանում է օրինական հիմունքներով, կան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ բնապահպանության նախարարության դրական եզրակացությունը:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏԱԳԱ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՆՀԱՅՏ Է
Օգոստոս 09, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետագա պաշտոնավարման մասին առայժմ որեւէ բան հստակ չէ: Նա այժմ արձակուրդում է եւ կվերադառնա օգոստոսի 19-ին: Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը, մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց՝ Արամ Հարությունյանին հանրապետության նախագահը պետք է շուտով պաշտոնանկ անի, ասաց