Հուլիս 30, 2010 | Սևան
«Չնայած Բնապահպանության նախարարության հավաստիացումներին, որ Արգիճի գետի վրա ջրագիծ չի կառուցվում, այլ միայն վերանորոգման աշխատանքներ են ընթանում, մենք՝ համայնքի բնակիչներս, շարունակում ենք պնդել, որ գետի վրա ինժեներական աշխատանքներ են տարվում, եւ Արգիճիի հունը փոխվում է»
Հուլիս 29, 2010 | Քաղաքներ
Հանրային խորհրդի էկոլոգիայի հարցերով հանձնաժողովը հարց է դրել` խորհրդի առաջիկա նիստում դիտարկելու Երեւանի էկոլոգիական իրավիճակը` կապված իրականացվող քաղաքաշինության հետ: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը:
Հուլիս 29, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Արձանագրվել է ապօրինի ծառահատման 5 դեպք, բացահայտվել է 3-ը:
Հուլիս 29, 2010 | Անտառ
Panorama.am-ի աղբյուրների պնդմամբ հուլիսի 28-ին Վայք քաղաքից դեպի Սիսիան տանող մայրուղին հրդեհապատ վիճակում էր գտնվում:
Հուլիս 29, 2010 | SOS
Լուրջ վտանգ է սպառնում Երեւանի կանաչ տարածքներից եւս մեկին, ավելին՝ խնդիրը միայն դա չէ. թույլ է տրվել եթե չասենք հանցագործություն, ապա կոպիտ ապօրինություն
Հուլիս 29, 2010 | Թեղուտ
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ ռուսական «ՎՏԲ» բանկի միջոցով ցանկացած գործարք իրականացնելուց, որը փորձում է այդպիսի ֆինանսավորմամբ արհամարհել Հայաստանի ժողովրդին եւ նրա կենսական շահը:
Հուլիս 29, 2010 | Քաղաքներ
Քաղաքաշինության եւ բնապահպանության նախարարությունները առարկել են այս որոշմանը, սակայն կառավարությունը որոշեց աջակցել Երեւանի քաղաքապետի նախաձեռնությանը։ Խնդիրն այն է, որ այդ հողերի մերձակայքում՝ 118 հա-ի վրա, կառուցապատում է իրականացնում «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերությունը։ Սույն որոշումը հնարավորություն է տալիս ընկերությանը՝ կառուցապատման նպատակով օգտագործել նաեւ վերը նշված հողատարածքը կամ նրա մի մասը։
Հուլիս 29, 2010 | Միջուկային էներգետիկա
Հուլիսի 29-ի նիստում Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի տարածքում միջուկային նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Հուլիս 29, 2010 | Միջուկային էներգետիկա
Եվրոպական հանձնաժողովը կֆինանսավորի միջուկային անվտանգության 2009թ. գործողությունների ծրագրի երկրորդ մասը, որի ընդհանուր արժեքը 11.000.000 եվրո է։
Հուլիս 29, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
«Բոլոր կատարված աշխատանքները Գայլաձոր վտակի վրա կատարված շինարարական աշխատանքները ապօրինի են: Որովհետեւ նման աշխատանքների համար, թեկուզ բնապահպանական հարցով պետք է անցնեին համապատասխան փորձաքննություն»,- «Ա1+»-ին ասաց Բնապահպանական պետական տեսչության Կենսաբազմազանության, հողերի վերահսկողության բաժնի պետի տեղակալ Յուրի Իշխանյանը:
Հուլիս 29, 2010 | Միջուկային էներգետիկա
«Մտահոգություն, բնական է, պետք է լինի, բայց նաև կկատարվեն անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի ուրանի հանքի արդյունահանումը լինի բացարձակ անվտանգ թե շրջակա միջավայրի, թե բնակչության համար։ Եթե լինեն շեղումներ, բնականաբար, աշխատանքները կդադարեցվեն»,- հավատացրեց կառավարության ներկայացուցիչը։
Հուլիս 29, 2010 | Միջուկային էներգետիկա
Հուլիսի 29-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցով «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ն ընդդեմ Բնապահպանության նախարարության գործով հերթական դատական նիստը:
Հուլիս 29, 2010 | Անտառ
Ոստիկանության Տավուշի բաժնի եւ Արծվաբերդի անտառտնտեսության աշխատողները հուլիսի 27-ի համատեղ ստուգայցի ընթացքում Նավուրի անտառպետության թիվ 3 պահաբաժնի «Սրոցի մատ» կոչվող անտառամասում հայտնաբերել են հաճարենիների ապօրինի հատման 4 դեպք:
Հուլիս 28, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ինչպես հայտնում է Կապանի մեր աղբյուրը, հուլիսի 26-ին Կապանի «Deno Gold Mining» ընկերության վարչական շենքի տարածքում ընկերության ֆինանսական ղեկավար Արա Մարկոսյանի ծառայողական մեքենայում հայտնաբերվել է պայթուցիկ սարքավորում:
Հուլիս 28, 2010 | Անտառ
Ավելի քան 3 միլիոն դրամի տուգանքի մեծ մասը «Գուգարքի» անտառտնտեսության մասնաճյուղի 8 աշխատողներն արդեն վճարել են պետբյուջե: Բնապահպանական պետական տեսչության կողմից երկու ամիս առաջ տուգանված անտառապահներն ու անտառապետերն իրենց անփութության պատճառով սեփական գրպանից դեռ շուրջ մեկ միլիոն դրամ էլ պետք է վճարեն:
Հուլիս 28, 2010 | Քաղաքներ
Մաշտոցի եւ Սարյանի փողոցների միջեւ` «Մալիբու» սրճարանի հարեւանությամբ, եւս նախատեսվում է շինարարություն: Երիտասարդ ակտիվիստները ժամանակ առ ժամանակ ակցիաներ են անում` փորձելով կանխել շինարարությունը: Մ. Մինասյանը նշեց, որ այդ հատվածում 7 կամ 9-հարկանի հյուրանոց կառուցել չի կարելի:
Հուլիս 28, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումը ջրափրկարարաների համար լրացուցիչ խնդիրներ է ստեղծել։
Հուլիս 28, 2010 | Թեղուտ
Ոստիկաններն ուժով ցրեցին ռուսական ՎՏԲ բանկի մոտ Թեղուտի պաշտպանության խմբի կազմակերպած բողոքի ակցիան: Հրմշտոց սկսվեց, երբ ակցիայի մասնակիցները նստեցին բանկի աստիճաններին, եւ բանկի մուտքը փավկեց: