Նորություններ

ԿԱՊԱՆՑԻՆԵՐԸ  ԴԵՄ ԵՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՆՔԸ ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒՆ
Հունիս 01, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Կանադական Dino Gold Mining ընկերությունը պատրաստվում է շահագործել Կապանի Շահումյան թաղամասի բազմամետաղային հանքը` բաց եղանակով։ Կապանցիներից շատերը, սակայն, չնայած նոր աշխատատեղերի բացման հեռանկարին, դեմ են դրան:
«ԿՌՈՒՆԿ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԹՌՉՈՒՆ»` ՓԱՌԱՏՈՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ
Մայիս 31, 2010 at 06:15 | Կենսաբազմազանություն
2010 թվականի մայիսի 15-ին, Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում մեկնարկեց Հայաստանի Թռչունների Պահպմանման Միության (BirdLife Հայաստանում) կողմից կազմակերպած «Կռունկ` խաղաղության թռչուն» խորագրով փառատոնը:
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՊՈՒՐԱԿԻ ՀԱՇՎԻՆ
Մայիս 31, 2010 | Քաղաքներ
Մայիսի 19-ին, Գյումրիի կենտրոնական Արագած փողոցում` Բագրատունյաց փառքի պուրակ կոչվող կանաչապատ տարածքում, ամբողջ թափով ընթացող փորման աշխատանքները կասկած չէին թողնում` կառուցվում է հերթական «օբյեկտը»` կանաչ տարածքի հաշվին:
Մայիս 31, 2010 | Քաղաքներ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասի առաջատար տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էր Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՆՈՐ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մայիս 31, 2010 | SOS
«Էկոլուր» տեղեկատվական կազմակերպությունը պահանջում է հասարակական լսումներ անցկացնել ռադիոակտիվ և այլ վտանգավոր քիմիական թափոնների նոր գերեզմանոցի կառուցման վերաբերյալ:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՍԿԱՆԱԼ, ԹԵ ՎԵՐՋԱՊԵՍ ԻՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՈՒՐԱՆԱՖՈԲԻԱՆ
Մայիս 28, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Վերջին շաբաթվա ընթացքում ուրանային ծրագրի իրականացումը Հայաստանում առնվազն երեք անգամ քննարկվեց: Մայիսի 21-ին տեղի ունեցավ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի կազմակերպած աշխատանաքային հանդիպումը հասարակական կազմակերպությունների և լրագրողների հետ:
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԴԵՄ ԴՈՒՐՍ ԵԿԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ՓՈՂՈՑ
Մայիս 26, 2010 at 06:57 | Միջուկային էներգետիկա
Սյունիքում ուրանի ծրագրի դեմ դուրս եկած հասարակական շարժումը սպառնում է դուրս գալ փողոց: «Այս հողի համար մենք պայքարել ենք, և շատերը մահացել են: Ի՞նչ է ստացվում, որ հիմա միևնույնն է կմեռնենք ուրանի պատճառով»,-բացականչեց «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը: Այս հայտարարությունը հնչեց Կապանի Օրհուս կենտրոնում, որտեղ Կապանի (Սյունիքի մարզ) հասարակության ներկայացուցիչները հանդիպեցին լրագրողների` մեդիա-տուրի մասնակիցների հետ, որը կազմակերպել էր Պատերազմի և Խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը մայիսի 24-ին:
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ   ԽՈՍՏԱՑԵԼ Է «ՆԵՂԸ ԳՑԵԼ» ՇԱԿԱԼԻՆ
Մայիս 26, 2010 | Կենսաբազմազանություն
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խոստացել է ստուգել տեղեկատվությունն այն մասին, որ Շակալ մականունով Ռազմական ոստիկանության աշխատակիցը երեք տարվա ընթացքում սպանել է երեք ընձառյուծի: Հիշեցնենք, որ որսագողության այդ դեպքերի մասին հաղորդել է «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը մայիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Մայիս 26, 2010 | Կենսաբազմազանություն
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Հայպետհիդրոմետ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի եւ բնապահպա֊նու֊֊թյան նախարարության վարչատնտեսական բաժնի պետի կող֊մից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:
Մայիս 26, 2010 | Կենսաբազմազանություն
Այսօր ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցով «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ-ն ընդդեմ Բնապահպանության նախարարության գործով նախնական 3-րդ դատական նիստը: Պատասխանող Անահիտ Հովհաննիսյանը ներկայացրերց իր ձեռքի տակ եղած ապացույցները` փաստաթղթեր, լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքներ:
ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏՈՒՄ ԽԱԽՏՎՈՒՄ Է ԱՌՈՂՋ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Մայիս 26, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
«Շրջակա միջավայրի հանդեպ վերաբերմունքն արտացոլում է քաղաքակրթության ներքին էությունը, եթե մենք մեր մասին կարծիք կազմենք, դատելով Հայաստանի բնությունից, ապա այդ գնահատականը բավարարից էլ ցածր է»,- մայիսի 25-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք ինքը որևէ փոփոխություններ է նկատում բնապահպանական խնդիրների լուծման հարցում իր զեկույցների հրապարակումից հետո:
ՓՐԿԵՆՔ ԸՆՁԱՌՅՈՒԾԻՆ
Մայիս 26, 2010 | Կենսաբազմազանություն
Մայիսի 22-ին Կենսաբազմազանության միջազգային օրը Երևանի կենդանաբանական այգում կայացավ «Փրկենք ընձառյուծին» ակցիան, որը կազմակերպել էին «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (AWHHE) կազմակերպությունը և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Մայիս 25, 2010 at 08:44 | Սևան
Սևանա լճի ջրի մակարդակը բավականին ակտիվ բարձրանում է, ինչը դժվարեցնում է մի շարք աշխատանքների ու որոշ միջոցառումների իրականացումը: Այս մասին այսօր Ազգային Ժողովում հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Նրա խոսքերով, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացել է ավելի քան 60 սանտիմետրով:
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԵՄԱ. ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ԸՆԴԴԻՄԱՆՈՒՄ ԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ
Մայիս 25, 2010 at 08:06 | Միջուկային էներգետիկա
Արարատի մարզի Զանգակատուն և Ուրցալանջ գյուղերի բնակիչները լրջորեն անհանգստացած են գյուղերի հարակից տարածքներում ռադիոակտիվ վտանգավոր քիմիական նյութերի գերեզմանոց կառուցելու պատճառով: Մոտ մեկ ամիս առաջ Զանգակատան բնակիչները գյուղից պարզապես վռնդել են մի խումբ երկրաբանների, որոնք գյուղ էին եկել վտանգավոր ռադիոակտիվ նյութերի և թափոնների թաղման նպատակով ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզ կազմելու:
DENO GOLD MINING-Ը ՉԻ ՎՃԱՐԵԼ 2005-2009Թ.Թ.-Ի ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ
Մայիս 25, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը շարունակում է Deno Gold Mining ընկերության հասարակական մոնիտորինգը: Մոնիտորինգին ներգրավվել են ընկերության գործունեության համար պատասխանատու պետական մարմինները: Այս անգամ հկ-ը հերթական դիմումն ուղղել է Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Մխիթար Մնացականյանին