Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱԶՄԱՄՅԱ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՕԳՆԵԼ: ENPI FLEG ԾՐԱԳԻՐՆ ԵԶՐԱԿԱՑՐԵԼ Է, ՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
Մայիս 13, 2010 | Անտառ
Տեղական և միջազգային փորձագետների կարծիքով Հայաստանում անտառտնտեսության ոլորտում գործող ինստիտուցիոնալ համակարգը և օրենսդրությունը չեն կարող կանխել անտառային ապօրինի հատումները: Ըստ նրանց` անհրաժեշտ է շուտափույթ բարեփոխումներ իրականացնել այդ ոլորտում:
2.2 ՄԼՆ ԵՎՐՈ ԲՅՈՒՋԵՈՎ «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Մայիս 13, 2010 | Կենսաբազմազանություն
Շիրակի մարզի Աշոցքի շրջանում 2.2 մլն եվրո բյուջեով «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման ներդրումային նախագիծը ոչ միայն էկոլոգիական, այլ նաև սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն ունի:
ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՂԵՏԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Մայիս 13, 2010 | Քաղաքներ
Գյուղնախարարը ասուլիսներից մեկում տեղեկացրեց, որ մշակված է ծրագիր, համաձայն որի առաջիկայում մանր եղջերավորի գլխաքանակը կհասցվի մինչև 1,5 միլիոնի («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 27.01.2010): Նրա իսկ վկայությամբ, արտասահմանյան ներդրողներ են հայտնվել, արդեն ներկրվել է 12 հազար գլուխ ոչխար:
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԸ
Մայիս 12, 2010 | Կենսաբազմազանություն
«Հայաստանի` Ջավախքի բարձրավանդակում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի շրջանակներում այսօր Շիրակի մարզում տեղի ունեցավ «Արփի լիճ» ազգային պարկի վարչական շենքի հիմնարկեքի արարողությունը: Աշոցքի տարածաշրջանում` Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի սահմանագծին գտնվող ազգային պարկը համարվում է մի քանի բուսատեսակների և գարեցկու իժի արեալը:
ԻՆՉՈՒ՞ ԵՎ ՈՒ՞Մ Է ՊԵՏՔ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԸ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ
Մայիս 12, 2010 | Կենսաբազմազանություն
Անցած տարի ՀՀ կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան» պետական արգելավայրը: Որոշումից անմիջապես հետո արգելավայրի տարածքը (118 հա) 60 տարով տրվեց վարձակալության եւ արգելավայրում սկսվեց հյուրանոցի եւ սրճարանի շինարարություն:
Մայիս 12, 2010 | Կենսաբազմազանություն
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի կարծիքով` շատ կարևոր է վերլուծել միգրացիայի բացասական ազդեցությունը Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վրա` ընդգծելով դրա աղետալիությունը։
Մայիս 12, 2010 | Կենսաբազմազանություն
«Կոպենհագենից դեպի Կանկուն» խորագրով կոնֆերանս էր այսօր հրավիրել «Խազեր» էկոլոգամշակութային հասարակական կազմակերպությունը: Կոնֆերանսին մասնակցում էին տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿ-ների, «Օրհուս» կենտրոնների ներկայացուցիչներ:
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՆԻՍԻՆ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԽՈՍՏԱՑԵԼ
Մայիս 11, 2010 | Միջուկային էներգետիկա
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վստահեցնում է, որ հունիսի առաջին կեսերին Հայաստանում ուրանի ծրագիրը իրականացնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ը պատրաստ է շահագրգիռ կազմակերպությունների հետ միասին նորից քննարկում անցկացնել Կապանում:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ ՍՐՃԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԴԵՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ 10 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ
Մայիս 11, 2010 | SOS
Ուսանողական այգում՝ սրճարանի կառուցման դեմ բաց նամակի ներքո ստորագրել է 10 հազար մարդ: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է Facebook-ում ստեղծված «Մենք ենք քաղաքի տերը» խմբի ադմինիստրատոր Արթուր Ավթանդիլյանը, ստորագրահավաքի ակցիան կերկարացվի մինչև մայիսի 14-ը:
ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻՑ ՊԵՏՔ Է ԱԶԱՏՎԵԼ: ԲԱՅՑ ԹԵ ԵՐԲ ԵՎ ԻՆՉՊԵՍ՝ ԴԵՌ ՉԵՆ ՈՐՈՇԵԼ
Մայիս 11, 2010 | Թափոններ
Վերջապես մեր պետական այրերը որոշեցին լրջորեն ուշադրություն դարձնել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրին: Այս հարցն արդեն այնքան լուրջ սպառնալիք է իրենից ներկայացնում մեր շրջակա միջավայրի համար, որ ՀՀ նախագահն է խառնվել՝ հսկողության տակ վերցնելով գերեզմանոցի չեզոքացման գործընթացը:
Մայիս 10, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանում արտադրված պղնձի խտանյութի ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 87.6%-ով և կազմել 29 155 տոննա, իսկ կոնվերտորային պղնձի արտադրության ծավալները նվազել են 13.5%-ով և կազմել 1538 տոննա:
ԱՅԳԻՆ ՓՐԿԵԼՈՒ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ: ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊՈՒՐԱԿՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Մայիս 10, 2010 | SOS
Թեև ՀՀ գլխավոր ճարտարապետը հայտնել է, որ սրճարանի վերանորոգման նպատակով փակված ուսանողական պուրակում ծառահատումներ չեն լինի, սակայն բնապահպանները, հաշվի առնելով ժամանակին նույն պատրվակով այլ այգիներում իրականացված ծառահատումները, չեն հավատում Սամվել Դանիելյանի խոստումներին:
«ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ» ՀԱՄԱՐ ՍԿՍՎԱԾ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ 14-Ը
Մայիս 10, 2010 | SOS
Ինչպես տեղեկացնում են «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները` Ագրարային համալսարանի եւ Ազգային գրադարանի միջեւ տեղակայված «Ուսանողական այգու» պաշտպանության համար սկսված ստորագրահավաքին արդեն 10 հազարից ավել մարդ է միացել: Ստորագրահավաքը կշարունակվի մինչև մայիսի 14-ը:
ՍԵՐԳԵՅ ԿԱՊԻՆՈՍ. ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆ ՈՒՂՂԱԿԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ և ԿՅԱՆՔԻՆ
Մայիս 10, 2010 | SOS
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցն ուղղակի սպառնալիք է մարդկանց առողջությանը և կյանքին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը հիշյալ խնդրի լուծման շուրջ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
Մայիս 07, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում ստեղծված իրավիճակին արագ արձագանքելու անհրաժեշտությունից ելնելով ՀՀ կառավարությունը որոշել է դրա մեկուսացման նպատակով գերեզմանոցի ծածկի, ջրահեռացման համակարգի եւ ցանկապատի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման եւ այդ աշխատանքի իրականացման համար իր պահուստային ֆոնդից հատկացնել 31650.0 հազար դրամ։
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՏԵՐԵՐԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐԸ, ԲՆԱԿԻՉՆԵ՞ՐԸ, ԹԵ՞ ԵՎ ՆՐԱՆՔ, ԵՎ ՆՐԱՆՔ
Մայիս 07, 2010 | SOS
Սակայն հասարակայնությանը միանալու եւ ուսանողական պուրակի փոսը փակելու առաջարկությունը Գագիկ Բեգլարյանը չընդունեց: Նրա կարծիքով` կա ծանրակշիռ հակափաստարկ. «արդեն գումարներ են ծախսված, փոխհատուցեք վնասը եւ ապա ծածկեք փոսը»:
ՄԵՆՔ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԵՆՔ ԱՆՈՒՄ
Մայիս 07, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
նցած 5-6 օրերի ընթացքում Սյունիքի մարզկենտրոն Կապանում գործող մի հեռուստաընկերություն առնվազն երկու անգամ անդրադարձել է «Առավոտ» թերթին, Սյունիքի մարզի մեր թղթակից Մերի Սողոմոնյանին եւ, չգիտես ինչու, հայտարարել, որ մեր թղթակիցը կանխակալ վերաբերմունք ունի Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության նկատմամբ: