Նորություններ

«VALLEX GROUP» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՎԱՆՈՒՄ «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
Փետրվար 11, 2010 | Թեղուտ
«Vallex Group» ընկերությունը ապատեղեկատվություն անվանեց «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի հնարավոր վաճառքի մասին լուրերը: Այս մասին «Vallex Group»-ին հարցում էր արել «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, որին իր հերթին այդ հարցով դիմել էր Թեղուտի պաշտպանության խումբը:
Փետրվար 11, 2010 | Կենսաբազմազանություն
Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը սիրողական որսի օրենսդրության պահանջների նկատմամբ ստուգումներ է իրականացրել Լոռու և Տավուշի մարզերում:
ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐ. ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԱՂԵՏՆԵՐ
Փետրվար 11, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հարցազրույց Բնապահպանության նախարարության «Հայէկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սեյրան Մինասյանի հետ
Փետրվար 11, 2010 | Ջուր
Հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստից հետո ստորագրված փաստաթուղթը նախատեսում է երեք կարեւորագույն ռազմավարական ծրագրեր, որոնց իրագործման դեպքում ավելի դրական էական տեղաշարժեր կարձանագրվեն երկու երկրների տնտեսական հարաբերություններում։ Այդ ծրագրերից մեկը Մեղրի ՀԷԿ—ի կառուցումն է։
ԿՈՏՐԱԾ ԼԱՊՏԵՐՆԵՐ ԵՎ ԿՏՐԱԾ ԾԱՌԵՐ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ
Փետրվար 11, 2010 | SOS
«Ես տեսել եմ կոտրած լապտերներ: Ուշադիր նայելով` հասկացա, որ յուրաքանչյուր կոտրած լապտի կողքին նոր կտրած ծառերի կոճղեր կան»: Այս ահազանգը հնչեցրեց Հայաստանում «National Geographic Traveler» ամսագրի հրատարակիչ Տիգրան Մանգասարյանը:
ԱՊԱ ՈՐՏԵՂ ՈՐՍ ԱՆԵՆ, ԵԹԵ ՈՉ ԱՐԳԵԼՈՑԻ ՄՈՏ
Փետրվար 10, 2010 | Կենսաբազմազանություն
Հերթական ահազանգն են հնչեցնում երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստները: Ինչպես վկայում է Մարիամ Սուխուդյանի կողմից «ԷկոԼուր»-ին տրամադրված տեսանյութը, Ազատի ջրամբարում հունվարի 12-ին 9 որսորդ է եղել:
ԿԱՊԱՆԻ ԿՈՄԲԻՆԱՏՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼՈՒ Է 50-55 ԱՇԽԱՏԱԿԻՑ
Փետրվար 10, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի ՓԲԸ հասարակության և համայնքների հետ կապերի մասնագետ Նորայր Աղայանից տեղեկացանք, որ այս պահի դրությամբ կրճատվել են 17 հոգի, բայց կրճատման գործընթացը շարունակվում է և ընդհանուր առմամբ կրճատելու են 50-55 հոգու
Փետրվար 10, 2010 | Կենսաբազմազանություն
Խուստուփ, Գնիշիկ եւ Զանգեզուր արգելավայրերում առաջիկայում չի բացառվում գյուղացիական փոքր արտադրամասերի գործունեությունը: Եթե մինչեւ հիմա նման քայլը հատուկ պահպանման ռեժիմի խախտում էր համարվում, ապա մոտ ապագայում կարող է դառնալ միանգամայն թույլատրելի:
Փետրվար 10, 2010 | Կենսաբազմազանություն
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը հայտնաբերել և առգրավել է 450 հատ սիգ տեսակի ձուկ:
ՆԱԽԿԻՆ ԳՈՐԾԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԸ` ԳՈՐԾԱԶՈՒՐԿ
Փետրվար 10, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Deno Gold Mining» ընկերության 27 աշխատակից օրերս ազատվել են աշխատանքից: Նրանք գործազուրկ են դարձել հիմնականում աշխատանքը ոչ պատշաճ ձեւով կատարելու եւ աշխատանքի չներկայանալու պատճառաբանությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎԵՑ ՍԵՎԱՆՈՒՄ ՁԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՇԱՐԻՑ
Փետրվար 08, 2010 | Սևան
10 տարիների ընթացքում Սեւանա լճում ձկան արդյունաբերական պաշարները վերացան: Այդ ժամանակահատվածի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարությունը տարբեր բացատրություններ է տվել դրան, օրինակ որ սիգը պահպանվող տեսակ չէ եւ հետեւաբար, չի գտնվում նախարարության պրոտեկտրոատի ներքո:
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԻԾԸ
Փետրվար 05, 2010 | Քաղաքներ
Երևանում մեկնարկել է Հայաստանի կլիմայի փոփոխության երկրորդ ազգային հաղորդագրության նախագծի քննարկումը: Ծրագիրը ներկայացրել են ՀՀ բնապահպանության նախարարությունը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը:
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԵՏ ՀՈՒՅՍ ՉԵՆ ԿԱՊՈՒՄ
Փետրվար 04, 2010 | Քաղաքներ
Բաղրամյան 3-րդ նրբանցքի հարեւանությամբ գտնվող պուրակի հաշվին «ՀայՌուսգազարդի» փոխտնօրեն Վարդան Հարությունյանը պատրաստվում է երեք հարկանի առանձնատուն կառուցել, ինչը վրդովեցրել է թաղամասի բնակիչներին, որոնք իրենց ձեռքերով են այնտեղ ծառեր տնկել ու գեղեցիկ պուրակ կառուցել: Նախօրեից կառուցապատողները մոտ 2000 քմ տարածքով պուրակի մի մասում շինաշխատանքներ են սկսել իրականացնել եւ արդեն 17 հաստաբուն ծառ են հատել: