Նորություններ

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ ԱՆՏԱՌԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Հոկտեմբեր 09, 2009 | Սևան
«Սեւան» ազգային պարկի Նորատուսի տեղամասի ափամերձ անտառածածկ տարածքների մաքրման աշխատանքները շարունակվում են: Դրանք սկսվել են սեպտեմբերի 1-ից եւ իրականացվում են «Տրիգրեն» ՍՊԸ-ի կողմից:
Հոկտեմբեր 09, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի հիմնական բաժնետեր «Քրոնիմետ» ընկերության կողմից իրականացվում է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում ռաֆինացված, մաքուր պղնձի գործարանի կառուցման ծրագիր: Այստեղ կարտադրվեն նաեւ պղնձալարեր:
Հոկտեմբեր 09, 2009 | Կենսաբազմազանություն
Արմավիրի Եղեգնուտ, Արազափ եւ Ջրառատ համայնքներում ավարտվել է «Որդան կարմիր պետարգելավայրի տարածքի սահմանների նկարագիրն ու հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» ծրագիրը:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ` ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ «ՄՆՉԵՎ ՎԵՐՋ ՊԱՅՔԱՐԵԼ ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՐ»
Հոկտեմբեր 09, 2009 | Կենսաբազմազանություն
«Ջրվեժ» անտառապարկից օտարված սոճու անտառը պետք է անհապաղ վերադարձվի անտառապարկին, իսկ կառավարության 684-Ն որոշումը վերանայվի անտառապարկի ամբողջականության օգտին: Հոկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանի հետ հանդիպան եկած հասարակական կազմակերպությունների հստակ դիրքորոշումն էր` 21,76 հա տարածքը վերադարձնել «Ջրվեժ» անտառապարկին: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ:
ՍՈՃԻՆԵՐԻ ՊՈՒՐԱԿԻՆ ԱՉՔ ԵՆ ԴՐԵԼ
Հոկտեմբեր 07, 2009 | Կենսաբազմազանություն
Բնապահպանները վստահ են, որ սոճիների պուրակին աչք են դրել բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք արդեն ծրագրել են տեղում օբյեկտներ կառուցել:
ԻՆՉՈՒ՞ԵՆ ԼԱԼԻՍ ՋՐՎԵԺԻ ՍՈՃԻՆԵՐԸ
Հոկտեմբեր 07, 2009 | Կենսաբազմազանություն
Անտառապարկից հողատարածք օտարելու որոշանն ինչպես էլ նայես, թունդ կոռուպցիայի հոտ է գալիս:
ՈՍԿՈՒ ՆՈՐ ՀԱՆՔԱՎԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հոկտեմբեր 07, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ընկերության երկու գլխավոր նախագծերն ենԱմուլսար ոսկու հանքավայրը Հայաստանում եւ Դրաժնիա բազմամետաղային հանքավայրը (ցինկ, կապար, արծաթ եւ ոսկի) Կոսովոյում: 2006թ. վերջին, 2007թ. սկզբին ընկերությունն արտոնագիր ստացավ` Ամուլսարին հարակից շրջանները`Սարավանը եւ Գորհայկը հետախուզելու համար:
VALLEX ԽՄԲԻ ՈՉ ՄԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ՄԱԴԱՆԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ, ՔԱՆԻ ՈՐ ՈՉ ՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻ ՀԵՏ, ՊՆԴՈՒՄ Է ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Հոկտեմբեր 06, 2009 | Թափոններ
Ալավերդի քաղաքին հարակից (Լոռու մարզ) արտադրական թափոնների աղբավայրը, որը հայտնի է որպես Մադանի գերեզմանոց, շատ է անհանգստացնում քաղաքի բնակիչներին:
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԵԾԱՆՎԱԵՐԹ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՋՐՎԵԺԻ, ՀԱՆՈՒՆ ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔԻ
Հոկտեմբեր 06, 2009 | Կենսաբազմազանություն
Կենդանիների պաշտպանության միջազգային օրը՝ հոկտեմբերի 4-ին, «Հեծանիվ+», «Էկոդար» եւ «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպությունները կազմակերպեցին հեծանվաերթ` ի պաշտպանություն «Ջրվեժ» անտառապարկի:
ԹԵՂՈՒՏԻ ՀԱՐՑԸ ՀԱՍԱՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Հոկտեմբեր 06, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը եվրոպացի իր գործընկերների ուշադրությունն է հրավիրել Թեղուտի հանքավայրի շահագործման խնդրի վրա:
ՈՐՏԵ՞Ղ Է ՆԵՐԴՐԵԼ «GILD ARBITRAGE RISK CAPITAL FUND»-Ը 20 ՄԼՆ ԵՎՐՈՆ
Հոկտեմբեր 06, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Էստոնական «GILD Arbitrage Risk Capital Fund»-ը, հրապարակելով 2008 թվականի իր հաշվետվությունը, նշել է, որ ֆոնդը Հայաստանում ներդրել է 20 մլն եվրո: Ըստ հաշվետվության` ներդրումները կատարվել են հանքարդյունաբերության ոլորտում:
«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԸ ԵՎ ԷԿՈԼՈԳՆԵՐԻ «ՇՈՈՒՆ»
Հոկտեմբեր 05, 2009 | Կենսաբազմազանություն
«Եկեք շոու չսարքենք», այս արտահայտությամբ հանդես եկավ ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը Էկոլոգիական կազմակերպությունների դաշինքի հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ «ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ԽՆԴՐԻՆ  ՆՎԻՐՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Հոկտեմբեր 02, 2009 | Կենսաբազմազանություն
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը մտադիր է կազմակերպել «Ջրվեժ» անտառապարկից անտառային զանգվածի օտարման հարցին նվիրված հասարակական քննարկում:
«DENO GOLD MINING» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵԼ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՌԻՍԿԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ԿԱՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Սեպտեմբեր 30, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Կապանի Շահումյան բանավանի, որտեղ «Deno Gold Mining» ընկերությունը շահագործում է հանքը, բնակիչների համար ռիսկի փաստը միշտ էլ եղել է:...
ՍՈՏՔԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ. ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿՈՐՑՆԵԼ
Սեպտեմբեր 30, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
2009թ. փետրվարին Սոտքի ոսկու հանքավայրի հանքագործները գործադուլ են արել՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում եւ աշխատավարձերի բարձրացում: Հանքի ղեկավարությունը` «GPM GOLD» ընկերությունը, աշխատողներին խոստացել է կարգավորել բոլոր հարցերը, եւ հանքի աշխատողները վերադարձել են հանք:
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԷԿՈԴԱՐ» ՀԿ-ՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵՑ
Սեպտեմբեր 28, 2009 | Թեղուտ
ՀՀ վճռաբեկ դատարանը որոշեց, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ «Էկոդար» Հկ-ների՝ ՀՀ վարչական դատարանի 28.07.2009թ. «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ բողոքը ենթակա է վարույթ ընդունելու: