Մարտ 05, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության, հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության կենտրոնի փորձագիտական խումբը, որը զբաղվում է Մասրիկ գետի՝ «Geopromining Gold» ընկերության կողմից ոսկու արդյունահանման ֆաբրիկայի հնարավոր կառուցման վայրի ֆլորայի եւ ֆաունայի վիճակի ուսումնասիրությամբ, հերքում է, որ կ. գ. դ. Մարտին Ադամյանը հեռացվել է նախագծին բացասական գնահատական տալու համար:
Մարտ 05, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Փետրվարի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերության ղեկավարությանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սիման Պովարենկինը ներկայացրել է մեր երկրում ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ոսկու եւ մոլիբդենի արդյունահանման ոլորտում առկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները:
Փետրվար 27, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
«GeoProMining Gold» ընկերությունը Հայաստանում չորս ամիս աշխատելու ընթացքում 77%-ով ավելացրել է հանքահանման ծավալները:
Փետրվար 27, 2009 | SOS
Տարիներ շարունակ գարնանը վարարած Դեբեդը պատուհաս է դարձել Ալավերդու «Սանահին կայարան» թաղամասի «Կամչատկա» կոչվող հատվածի բնակիչների համար, քանի որ հենապատի բացակայության պատճառով վարարած գետի ջրերը ոչ միայն ծածկել են այգիները, այլ գրեթե շենքերի բակերին հասել։
Փետրվար 27, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Ինչպես հայտնում են ՀՀ Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական բնապահպանական տեսչությունն Արարատի եւ Արմավիրի մարզերի որսահանդակներում հայտնաբերել է ապօրինի ձկնորսության 1, ապօրինի որսորդության 5 դեպք:
Փետրվար 27, 2009 | Միջուկային էներգետիկա
Այսօր Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է «2008 թվականին միջուկային անվտանգության մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված միջոցառումների ծրագրի երկրորդ մասի ֆինանսավորման շուրջ» համաձայնագիրը ՀՀ կառավարության և Եվրահանձնաժողովի միջև:
Փետրվար 27, 2009 | Սևան
«Ամենահրատապներից է Սեւանա լճի մակարդակի բարձրացման խնդիրը եւ առաջին հերթին Արփա-Սեւան թունելի տեխնիկական վիճակի կարգավորումը»,- Վլադիմիր Մովսիսյան:
Փետրվար 26, 2009 | Սևան
Հրապարակում ենք Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների Դաշինքի համակարգող խմբի անդամ Սիլվա Ադամյանի՝ «Փորձագիտական աֆերա» վերնագրով նամակը, որը տարածվել է Դաշինքի (37 էկոլոգիական հասարակական կազմակերպություններ) եւ Burg.Forum ցանցերի միջոցով:
Փետրվար 20, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին /ԶՊՄԿ/ $ 10 մլն պետական վարկ տրամադրելու վերաբերյալ որոշում է կայացրել:
Փետրվար 19, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Այսօր Պաիբրեն գյուղի բնակիչներն արտահայտեցին իրենց հին մտահոգությունները, որոնք կապված են Չելոպեչե ոսկու հանքում ցիանային վիճելի տեխնոլոգիաների հնարավոր օգտագործման հետ:
Փետրվար 19, 2009 | Ջուր
Վրաստանը եւ Ադրբեջանը բազմիցս բարձրացնում են այն հարցը, որ հայկական կողմը քիմիական եւ հանքարդյունաբերական արտադրության թափոններով աղտոտում է Քուռի ջրային ավազանը:
Փետրվար 19, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ս.թ. փետրվարի 12-ին www.ecolur.org կայքում տեղադրվել է «ԴԻՄԱԿԱՅԵԼՈՎ ՓՈԹՈՐԿԻՆ. ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է, ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՀԵՏ ՉԻ ՄՆՈՒՄ» ԱՇԽԱՐՀԻՑ» վերնագրով հոդված (հեղ.` Գայանե Աբրահամյան սկզբնաղբյուր` www.armenianow.com էլ. շաբաթաթերթ), որում նշվում է. ««Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը գնաց Կապանի իր հարավային գործընկերոջ հետքերով, աշխատանքը դադարեցվեց ինչպես «Դինո Գոլդ Մայնինգ», այնպես էլ Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատներում»: Հոդվածագիրն այդ դադարեցումը համարում է պայմանավորված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով:
Փետրվար 17, 2009 | Սևան
2008 թ-ի հոկտեմբերի 27- ին «Հետք» շաբաթաթերթը հրապարակել էր տեղեկություն Սեւանա լճի ափին` Շորժա գյուղից դեպի Արտանիշ արգելոցը տանող ճանապարհին, ափից մի քանի մետր հեռավորության վրա, կառուցված առանձնատան մասին («Բնապահպանության նախարարի առանձնատունը` Սեւանի ափին»):
Փետրվար 12, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը գնաց Կապանի իր հարավային գործընկերոջ հետքերով. աշխատանքը դադարեցվեց ինչպես «Դինո Գոլդ Մայնինգ», այնպես էլ Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատներում:
Փետրվար 12, 2009 | Կենսաբազմազանություն
Մի քանի օր առաջ տարածվել էր տեսանյութ այն մասին, թե ինչպես է Խոսրովի արգելոցի աշխատակիցը վարազ սպանում: Հայաստանի բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այդ առիթով բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն:
Փետրվար 12, 2009 | Կենսաբազմազանություն
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանին խնդրեցինք մեկնաբանե ռադոնի պարունակության եւ բնակչության պաշտպանության վերաբերյալ իրավիճակը Հայաստանում:
Փետրվար 12, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Global Gold Corporation ընկերության 2008թ. գործունեության մասին «ԱրմԻնֆո»- գործակալությանը տված հարցազրույցում պատմում է ընկերության տարածաշրջանային տնօրեն Աշոտ Պողոսյանը:
Փետրվար 05, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հայաստանի հյուսիսն ավելի ու ավելի է էկոլոգիապես խոցոտված գոտի հիշեցնում: Հերթական «թեժ կետը» Ալավերդու մոտ՝ Մադան տանող ճանապարհին գտնվող քիմիական թափոնների գերեզմանոցն է: