«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն կրկին դիմել է ջրօգտագործման թույլտվության համար

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն կրկին դիմել է ջրօգտագործման թույլտվության համար

ԷկոԼուր

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն կրկին դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: Այս անգամ ընկերությունը ցանկանում է ՋԹ ստանալ Արփա գետից՝ 11.0 լ/վրկ ջրառի համար:

Համապատասխան նախագիծը ներկայում մշակվում է Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից:

Նախագծի նախնական տարբերակի քննարկումը տեղի կունենա 2020 թ-ի փետրվարի 5-ին՝ ժամը 16:00 ին (Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ):

Ինչպես նշված է նախարարության ծանուցման մեջ. «Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին՝ ժամը 17-ից 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին»:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դիել էր Շրջակա միջավայրի նախարարություն՝ Դարբ գետից 40.0 լ/վրկ ջրառի ՋԹ ստանալու համար: Սակայն Շրջակա միջավայրի նախարարի 2019 թ-ի հոկտեմբերի 25-ի 353Ա հրամանով մերժվեց ընկերության ներկայացրած նախագիծը: «Լիդիան»-ը հայտարարել էր, որ ապօրինի է համարում նախարարի հրամանը և մտադիր է դիմել Վարչական դատարան:

 

Փետրվար 01, 2020 at 15:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր