ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ ընթացող դատական գործը քննության վերջին փուլում է

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ ընթացող դատական գործը քննության վերջին փուլում է

ԷկոԼուր

Ս. թ. հունիսի 5-ին շարունակվեց բնապահպաններն ու ջերմուկցիներն ընդդեմ ՀՀ  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ դատական գործի քննությունը: 

Գործով 15 հայցվորները դատարանից պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հերքել 2019 թ. հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում արված հայտարարությունը, ըստ որի՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները ֆինանսավորվում են հանքարդյունաբերության ոլորտի գործարարների կողմից:

Դատական նիստին ցուցմունք տվեց «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ, հայցվոր Անի Խաչատրյանը: Ինչպես և նախորդ նիստերին, այնպես էլ այս անգամ դատական նիստին չէին ներկայացել պատասխանող կողմի ներկայացուցիչները:

էկոԼուրի հետ զրույցում հայցվորների փաստաբան Գուրգեն Թորոսյանը հայտնեց, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ ընթացող դատական գործը քննության վերջին փուլում է:  

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ս. թ. հունիսի 9-ին:

Լուսանկարը՝ Թեհմինե Ենոքյանի



Հունիս 08, 2020 at 12:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր