ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏԸ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏԸ

ԷկոԼուր

Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր` Ամուլսարի հանքավայրը, կշահագործվի բաց եղանակով: Հետախուզման արտոնագիրը ստացել է «Գեոթիմ» ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է կանադական «Lidian International» ընկերության շահերը: Ենթադրվում է, որ հանքավայրի շահագործումը կսկսվի 2011թ.: Մինչ այժմ ընկերությունն անցկացրել է երկրաբանահետախուզական աշխատանքներ եւ հայտարարել, որ Հայաստանում Ամուլսարը ոսկու պաշարների նոր հայտնություն է:

Տարեցները ցույց են տալիս վայրեր, որտեղ ֆրանսիացիները ոսկի էին արդյունահանում 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին, սակայն խորհրդային իշխանությունների հաստատումից հետո հեռացան: «Խորհրդային իշխանությունները խնայում էին ոսկին կամ թե ուրիշ բան, բայց չէին արդյունահանում»,- ասացին մեզ Ամուլսարից 18 կմ հեռավորության վրա տեղակայված Գորայք գյուղում:

Ընկերության տվյալներով հանքավայրը պարունակում է 1.4 միլիոն ունցիա ոսկի/ մոտ 40 տոննա: Ոսկու կորզման համար ընկերությունը ենթադրում է կիրառել կույտային տարալվացման (метод  кучного выщелачивания) մեթոդ, ինչի դեպքում կարելի է 95-97% ոսկի կորզել: Այդ մասին ասված է Highlights բաժնում  («Ամենագլխավորը»), որով բացվում է ընկերության կայքը:

«Lidian International»-ի բաժնետոմսերը արժեքորոշվում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում (Կանադա): Ընկերության գլխավոր բաժնետերերը  միջազգային ֆինանսական կորպորացիան է (IFC), որը Համաշխարհային բանկի խմբի անդամ է, «Newmont Mining Corporation»-ը եւ Վերակառուցման եւ զարգացման  եվրոպական բանկը:

Փետրվար 02, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր