Հնարավոր է` ուրանն է պատճառն այն բանի, որ Ամուլսարի հանքը ստացել է «չբեր» անվանումը, ասում է «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահը

Հնարավոր է` ուրանն է պատճառն այն բանի, որ Ամուլսարի հանքը ստացել է «չբեր» անվանումը, ասում է «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահը

ԷկոԼուր

Ամուլսարում (Վայոց Ձորի մարզ) ուրանի հնարավոր առկայության մասին թեման շարունակում է հուզել հասարակությանը:   «Ես անձամբ 2007 թ-ին առիթ եմ ունեցել զրուցել  երկրաբան, պրոֆեսոր Պետրոս Ալոյանի հետ Հայաստանում ուրանի հանքավայրերի գոյության թեմայով:

 Նա բառացի ասել է, որ ժողովուրդը` ինքը, իր փորձով  նկատել  է   որոշ դաշտերի, սարերի վրա բուսականության բացակայությունը   և այդ տեղերին տվել է   «չբեր»  անվանում:  Նա ասաց, որ այդպիսի տեղեր կան Հայաստանի  Վայոց Ձորի   կողմերը:

     Ալոյանի կարծիքով հենց  «չբեր» կամ «ամուլ» լինելը կարող է պայմանավորված լինել ռադիոակտիվ հանքի առկայությամբ: Բառացի ես կրկնում եմ  Ալոյանի ասածը:

    Տվյալ դեպքում խոսքը գնում է Ամուլսարի ոսկու հանքի մասին, իմ կարծիքով, Ալոյանը հենց այս սարը ի նկատի ուներ,  բայց այն ժամանակ մեր զրույցի թեման ուրանի հանքերն էին»:

Այս նամակը որպես «ԷկոԼուր»-ի նյութի արձագանք Էկոլոգիական հասարակական դաշինքի ցանցով տարածել է «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը: Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկեբեր հանքավայրի բաց շահագործման պայմանագիրը ստորագրել է «Lydian International» ընկերությունը` ի դեմս իր «Գեոթիմ» դուստր ընկերության: Նմուշների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ նմուշներում ուրանի պարունակությունը չափազանց քիչ քանակությամբ է, եւ ընկերությունը պնդում է, որ պրոֆեսոր Ալոյանի կողմից հայտնաբերված Ամուլսարի ուրանային երեւակումները եւ ոսկեբեր հանքավայրը որեւէ կապ չունեն: Ընկերությունը հետազոտություններ է անցկացնում սահմանափակ տարածքում, որի սահմանները որոշված են ստացված արտոնագրով:

Հունիս 07, 2011 at 11:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր