

ՆախօրեինՋերմուկքաղաքիակտիվիստներըհրապարակայինմտահոգությունհայտնեցինՎայոցձորիևՍյունիքիմարզերիսահմանինգտնվողԱմուլսարիոսկուհանքավայրիշահագործմանռիսկերիվերաբերյալ: Ջերմուկքաղաքիցոչհեռուգտնվող «Ամուլսար» կոչվողտեղանքում «ԳԵՈԹԻՄ» ընկերությունըմտադիրէբացեղանակովոսկուհանքավայրշահագործել: Ջերմուկցիներըմտահոգվածահազանգումեն` հանքավայրիշահագործումըմեծվնասկհասցնիտարածաշրջանիբնակավայրերինևմասնավորապեսկառավարությանկողմիցջբոսաշրջայինկենտրոնհռչակվածՋերմուկին: ՋերմուկիՀՀԿ-ականքաղաքապետՎարդանՀովհաննիսյանիցհետաքրքվեցինք, թեի՞նչկարծիքունիհանքավայրիշահագործմանմասին: «Եսայնկարծիքիեմ, որդամիանշանակկվնասիՋերմուկին»,- պատասխանեցքաղաքապետը:
Պարոն Հովհաննիսյան, իսկ կառավարությանը ներկայացրե՞լ եք ձեր մտահոգությունները և ի՞նչ պատասխան եք ստացել:
Մենք դիմել ենք կառավարությանը, երկրի նախագահին ենք նամակ գրել: Հիմա գնում են ուսումնասիրություններ: Բերել են անգլիացի փորձագետներ, բայց մեզ չեն կարողանում համոզել, որ բաց շահագործվող հանքը վնաս չի տա կուրորտային քաղաքներին: Չհաշված մնացած քիմիական տարրերը` ուրան, արծաթ, ոսկի և այլն:
Այսինքն` ձեր խոսքից կարելի՞ է հասկանալ, որ դուք ամեն գնով պատրաստ եք պաշտպանելու Ջերմուկը:
Այսինքն` ես քաղաքի կողմից եմ, կուրորտային քաղաքում ծնվել, մեծացել եմ: Նման նախադեպ չկա ուրիշ պետություններում: Ասել եմ` բերեք մի երկրի փորձը, որտեղ կա կուրորտային քաղաք 100 տարվա, հետո այն փոխվել, դարձել է արդյունաբերական, չեն կարողանում բերել: Իրենք ներկայացնում են այն փորձը, թե ոսկու հանքեր են եղել, ոսկու պաշարն ավարտվելուց հետո դարձրել են տուրիստական ինչ-որ քաղաքներ: Բայց սա հակառակն է` մենք կանք որպես առողջարանային քաղաք, մեր ջուրն ընդերքից է դուրս գալիս, իսկ իրենք այդ պայթեցումներով, բաց հանքերով ուզում են մեզանից ոսկի տանեն: Մենք մեր ոսկին տարիներ շարունակ ունենք Ջերմուկում, մեզ էլ ուրիշ ոսկի պետք չի:
Եթե կառավարությունն այնուամենայնիվ որոշի, որ պետք է շահագործի հանքը, հնարավո՞րէ, որ դուք էլ հետևեք Քաջարանի գյուղապետին և ժողովրդի հետ ցույցերի դուրս գաք:
Եթե կառավարությունը որոշի, որ դա պետք է շահագործվի, պետք է կառավարությունը կարողանա ինձ համոզել, որ դա քաղաքին վնաս չի: Իսկ ես չեմ կարծում, որ կառավարությունը կգնա այդ քայլին, նամանավանդ, որ մեծ ծրագրեր ունենք Ջերմուկ քաղաքի հետ կապված: Սա մի փոքր համայնք չի, որ կարողանան տեղափոխել: Օրինակ` Ամուլսարին մոտ գտնվող Սարավան գյուղը կարելի է տեղափոխել, խնդիր չեմ տեսնում: Գյուղացիներին կարելի է վճարել շատ գումարներ, շատ ավելի լավ պայմաններով մի քիչ հեռացնել տարածքից: Բայց Ջերմուկի խնդիրն ուրիշ է: Քաջարանում նույնպես կարելի է մարդկանց վճարել, մեծ գումարներ տալ, գերակա շահ ճանաչել, տեղափոխել և պետությունը դրանից հարստացնել: Բայց Ջերմուկի խնդիրն ուրիշ է: Սա մի առողջարանային քաղաք է, որի միջոցով կարող ենք մտնել եվրոպական բլոկների մեջ, բայց էսօր ինչ-որ կազմակերպություն է բուսնել և ուզում է ոսկի հանել: Եթե ինչ-որ հարցեր լինեն, ես ժողովրդի հետ կլինեմ, որովհետև ժողովուրդն է ինձ ընտրել, ոչ թե կառավարությունը:
Հունվար 18, 2012 at 12:02
