

ԷկոԼուր
Մարտի 13-ին «Ջերմուկի զարգացման կենտրոն»-ը Ջերմուկ առողջարանային քաղաքում կազմակերպեց համաժողով` «Ամուլսարի ոսկու հանքի ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա» թեմայով: Համաժողովին մասնակցեցին Ջերմուկի քաղաքապետարանի ղեկավարությունը, գործող առողջարանային համալիրների ղեկավարները, բժիշկներ, իրավաբաններ, երկրաբաններ, աշխարհագետներ, ակտիվ երիտասարդներ, բիզնեսի ներկայացուցիչներ: Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները հրաժարվեցին մասնակցել համաժողովին: Հաշվի առնելով հարցի կարեւորությունը` «ԷկոԼուր»-ը ներկայացնում է «Ջերմուկը եւ Ամուլսարի նախագիծը» թեմայով տեսանյութերի շարք: Առաջին նյութը ներկայացնում է Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի եւ «Ջերմուկի զարգացման կենտրոն»-ի համանախագահ Վազգեն Գալստյանի դիրքորոշումը:
Մարտ 16, 2012 at 20:12





