Ակտիվիստ` ինչպե՞ս կարելի է ենթադրել, որ կարելի է ոչնչացնել մի ամբողջ քաղաք, եւ դա կուլ կտան

Ակտիվիստ` ինչպե՞ս կարելի է ենթադրել, որ կարելի է ոչնչացնել մի ամբողջ քաղաք, եւ դա կուլ կտան

ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ը ներկայացնում է «Ջերմուկը եւ Ամուլսարի նախագիծը» տեսանյութերի շարքի հերթական տեսանյութը, որը նվիրված է Ջերմուկի զարգացման կենտրոնի կողմից մարտի 13-14-ին կազմակերպած «Ամուլսարի ոսկու հանքի ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա» համաժողովին: Տվյալ թողարկման մեջ կարծիք է հայտնում WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, Ջերմուկի զարգացման կենտրոնի ներկայացուցիչներ Արտաշես Առաքելյանը եւ Անուշավան Խաչատրյանը, բնապահպան- ակտիվիստներ  Հասմիկ Էվոյանը եւԱպրես Զոհրաբյանը: Կարեն Մանվելյանը նշեց, որ Ամուլսարը Կարմիր գրքում գրանցված բույսերի եւ կենդանիների բնակավայրն է եւ կովկասյան ընձառյուծի, հայկական մուֆլոնի բեզոարյան այծի միգրացիոն ուղիներն են այստեղ: Իսկ Ամուլսարի նախագծում, փորձագետի կարծիքով, նշված են Ամուլսարի տարածքի կենսաբազմազանության մասին սխալ տվյալներ: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ տվյալ տարածաշրջանը տուրիզմի զարգացման մեծ պոտենցիալ ունի, որը բոլոր առումներով գերադասելի է, քան կարճաժամկետ հանքարդյունաբերությունը:

Բնապահպան- ակտիվիստ Հասմիկ Էվոյանը նշեց, որ պահանջները պետք է լինեն ոչ թե ընկերության նկատմամբ, այլ Բնապահպանության նախարարության եւ կառավարության նկատմամբ, որ կազմակերպված հասարակական լսումները կեղծ են, մարդկանց կարծիքը ուշադրույան չի առնվում: Բնապահպան- ակտիվիստ Ապրես Զոհրաբյանն ասաց` Ջերմուկը Հայաստանի բրենդն է, ինչպես կարելի է ենթադրել, որ կարելի է ոչնչացնել մի ամբողջ քաղաք եւ մտածել, որ դա կուլ կտան: Նա նաեւ խորհուրդ տվեց, որպեսզի ընկերությունը չծախսի հաջորդ 36 միլիոնը, քանի որ դա հեռանկար չունի:

Անուշավան Խաչատրյանը հայտարարեց. «Մեր հայրերն ու պապերը մեզ տվել են Ջերմուկը, եւ մենք պարտավոր ենք նույն կերպ այն փոխանցել գալիք սերունդներին»:



Մարտ 23, 2012 at 09:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր