Առաջին անգամ կհրապարկվեն Ամուլսարի հանքավայրի տարածքում գտնվող Կարմիր գրքում գրանցված տեսակների վերաբերյալ տվյալներ

Առաջին անգամ կհրապարկվեն Ամուլսարի հանքավայրի տարածքում գտնվող Կարմիր գրքում գրանցված տեսակների վերաբերյալ  տվյալներ

ԷկոԼուր

Մայիսի 22-ին նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը: «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ) մայիսի 22-ին` ժամը 11:00-ին, տեղի կունենա Հայաստանի կենսաբազմազանության խնդիրներին նվիրված մամուլի ասուլիս: Առաջին անգամ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF-Armenia) տնօրեն Կարեն Մանվելյանը կհրապարակի Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում գտնվող` Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տեսակների վերաբերյալ տվյալներ: «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանն էլ կներկայացնի Արմաշի տարածքում թռչունների  աղետալի վիճակը:   

Տեսակների բազմազանության առումով Հայաստանը Կովկասի ամենահարուստ երկրներից է: Սակայն, բուսական եւ կենդանական աշխարհի կորուստները էական են: Վերջին տարիների ընթացքում կրճատվել է առաջավորասիական ընձառյուծի քանակը: Դժվարությամբ է պահպանվում բեզոարյան այծերի քանակը: Թռչուններին կրակում են ձկնաբուծական տնտեսությունների տարածքում:  Կարմիր գրքում գրանցված կենդանիների բնադրավայրերում պայթեցնում են ընդերքը: Իսկ ակտիվիստներին թույլ չեն տալիս արգելոցներին մոտենալ, որտեղ որսագողերը բավականին հեշտությամբ են մտնում:

Հայաստանի նոր Կարմիր գրքում ավելացել է անհետացման եզրին գտնվող տեսակների քանակը` 452 տեսակի բարձրակարգ բյուս նախկին 387-ի փոխարեն եւ 153 ողնաշարավոր կենդանի նախկին 99-ի փոխարեն:

Մայիս 21, 2013 at 14:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր