Հրաչյա Ավագյան` Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում մենք խաչ պետք է քաշենք Ջերմուկի վրա

Հրաչյա Ավագյան` Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում մենք խաչ պետք է քաշենք Ջերմուկի վրա

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրը չի կարելի շահագործել, եթե նույնիսկ այն տնտեսապես շահավետ է սեփականատիրոջը: Այս կարծիքին է ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը: Օգոստոսի 9-ին ԷկոԼուր մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա մասնավորապես ասաց. «Ամուսլարի հանքավայրում գնահատված է միայն ոսկին: Հաշվեկշռային պաշարները մոտավորապես 25 հազար կգ ոսկի է: Ոսկու հետ միասին կան 24 այլ տարրեր, ծանր մետաղներ՝ սելեն, տելուր, բերիլիում: Բոլորը վտանգավոր տարրեր են նույնիսկ իրենց միացությունների տեսքով: Իսկ ծանր մետաղները վտանգավոր են ժողովրդի համար, դրանք քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների հարուցիչներ են»,- ասաց Հրաչյա Ավագյանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանքավայրը գտնվում է իր առողջարար ջրերով հայտնի Ջերմուկ քաղաքի հարեւանությամբ, Հրաչյա Ավագյանը կարծում է, որ աղտոտումը կարող է ազդել Ջերմուի վրա:   «Այնպես, որ եթե հանքավայրը շահագործվի, մենք խաչ պետք է քաշենք Ջերմուկի՝ որպես հանգստյան գոտու վրա»,- կարծում է գիտնականը:

Օգոստոս 16, 2013 at 13:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր