

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր»
Սոդքի ոսկու հանքի եվ Արարատի ոսկու արդյունահանման գործարանի վերաբերյալ “GPMGold” ընկերության որոշումը Արարատ եվ Վարդենիս քաղաքների բակիչների մեծ անհանգստության պատճառն է: Խոսքը Արարատից Սոդք ոսկու արդյունահանման գործարանի տեղափոխման նախագծի մասին է: “GPMGold”-ը վերջին ամիսների ընթացում զբաղված է այս նախագծի լոբբինգով` պատճառաբանելով Սոդքից Արարատ հումքի տեղափոխման հետ կապված տնտեսական ծախսերի իրենց չարդարացնելը:
Արարատի բնակիչների եվ քաղաքապետ Աբրահամ Բաբայանի հետ“ԷկոԼուր” տեղեկատվական ՀԿ-ի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ ոչ ոք չգիտի նման նախագծի մասին: Ընդհակառակը, բոլորը համոզված են նրանում, որ գործարանում դրական փոփոխություններ են լինելու, եվ որ Արարատի բնակիչների կեսից ավելին առանց աշխատանք չի մնալու: Իմանալով նախագծի մասին` գործարանի աշխատողներից մեկն ասաց. “Մենք երկար տարիներ ցիան ենք շնչում, ամեն ինչ թունավորված է, թող գոնե դա փոխհատուցեն աշխատատեղերով”:
Վարդենիսում բացի Սոդքի հանքից չկան գործող նման մասշտաբի այլ ձեռնարկություններ: Ներկայումս բոլոր աշխատողները, բացի պահակախմբից, արձակուրդ են ուղարկվել:
Ձեռնարկության աշխատողների հետ հանդիպման ժամանակ մենք հարցրեցինք` եթե ընկերությունը պայման դնի բացել հանքը միայն գործարանը Սոդք տեղափոխելու դեպքում, ապա կզոհեն նրանք Սևանը, թե ոչ:
“Ընկերությունն ուզում է էժան ոսկի ունենալ, նրա համար միևնույնն է, թե ինչ կլինի իր գնալուց հետո, իսկ մեզ համար միևնույնը չէ”,-ասում է 4-ամյա երեխայի մայրը:
“Եթե ես չեմ կարող կերակրել իմ երեխաներին, ինձ համար նույնպես միևնույնն է, թե ինչ կլինի Սևանի հետ: Ես ծնվել եմ Սևանում, բայց հիմա Սևանն իմը չէ: Նոր տերերն ինձ թույլ չեն տալիս մոտենալ լճի ափին, ամբողջ ձուկը որսացել են, իսկ ես ներկայիս դրությամբ փող չունեմ”,- դժգոհում է երիտասարդ տղամարդը:
Լավատեսներն առաջարկում են իրենց տարբերակները: Դրանցից լավագույնը ենթակառուցվածքների զարգացումն է` որոնք կողմնորոշված են դեպի փոքր եվ միջին բիզնեսը: “Մեր իշխանությունները հնարավորություն ունեն ընկերությանը ստիպել արտահանվող ոսկու համար լավ գին վճարել”,- ասաց Սոդքի հանքում ավելի քան 15 տարի աշխատողներից մեկը: Նրա խոսքերով` Սոդքում ոսկի կա “ինչքան ուզես”, եվ դրա մասին գիտեն բոլորը, ով գոնե մեկ ամիս աշխատել է հանքում: “Մենք նստած ենք ոսկու վրա, բայց դրանից ոչինչ չունենք”,-ավելացրեց նա:
Ընկերությունը խոստացել է մինչև հոկտեմբերի վերջը լուծել հարցը, աշխատելու է հանքը, թե ոչ: Վարդենիսում այդ որոշմանն անհամբերությամբ են սպասում: Կսպասենք եվ մենք:
Հոկտեմբեր 16, 2008
