Հունիս 10, 2010 | Քաղաքներ
«Հայցին արդեն 20 մարդ է միացել: Այս մարդիկ, այսպես թե այնպես, կապված են այգու «շրջակայքի» հետ. ուսանողներ, Ազգային գրադարանի ընթերցողներ: Բացի այդ, մեզ աջակցել են նաև այնպիսի հայտնի անձինք, ինչպես օրինակ` Բյուրականի աստղադիտարանի տնօերն Հայկ Հարությունյանը»,- նշել է նա:
Հունիս 10, 2010 | Քաղաքներ
«Կանաչ Երեւան» նախագիծն ընթանում է նախատեսված ծավալով. 6 հազար ծառ է ձեւավորվել, 30 հազարը` կրապատվել, տնկվել է 300 հազար ծաղկասածիլ: Ընդհանուր առմամբ` ծաղկապատման շնորհիվ Երեւանում ավելացել է 1.5 հա ծաղկային տարածք:
Հունիս 08, 2010 | Քաղաքներ
«Մենք ենք մեր քաղաքի տերը» ոչ ֆորմալ միավորումը մտադիր է Երեւանի քաղաքապետարանի դեմ դատական հայց ներկայացնել դատարան այն դեպքում, եթե Ուսանողական պուրակում օբյեկտների կառուցումը չդադարեցվի:
Հունիս 08, 2010 | Քաղաքներ
Մարտիրոս Սարյանի արձանին հարակից այգում զբոսնելը կամ մոտակա սրճարանում նստելը պարզապես վտանգավոր է: Այգու հսկայական ծառերից մեկը չորացել է ու քամուց ճոճվելով՝ սպառնում է ընկնել անցորդների գլխին:
Հունիս 08, 2010 | Քաղաքներ
Գյումրիի մի շարք քաղաքացիներ և հասարակական կազմակերպություններ բողոք-դիմում են ներկայացրել նախագահ Ս.Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահ Հ.Աբրահամյանին, վարչապետ Տ.Սարգսյանին, Գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին և Շիրակի մարզպետ Ա.Գիզիրյանին:
Հունիս 03, 2010 | Քաղաքներ
Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ համարում, Գյումրու քաղաքապետարանը կանաչ գոտիներից մեկը՝ Ոսկու շուկայի հարեւանությամբ գտնվող Արագած փողոցի 300,0 քմ տարածքը 99 տարով վարձակալության է հանձնել քաղաքացի Արտյոմ Անտիկյանին:
Հունիս 02, 2010 | Քաղաքներ
Հունիսի մեկին Ուսանողական այգում տեղի ունեցավ երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում: Նշենք, որ այն կազմակերպել է Facebook սոցիալական ցանցում «Մենք ենք այս քաղաքի տերը» ստեղծված խումբը:
Մայիս 31, 2010 | Քաղաքներ
Մայիսի 19-ին, Գյումրիի կենտրոնական Արագած փողոցում` Բագրատունյաց փառքի պուրակ կոչվող կանաչապատ տարածքում, ամբողջ թափով ընթացող փորման աշխատանքները կասկած չէին թողնում` կառուցվում է հերթական «օբյեկտը»` կանաչ տարածքի հաշվին:
Մայիս 26, 2010 | Քաղաքներ
Այսօր կառավարության նիստի վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է մոտ մեկ ամիս առաջ «Միասին» հասարակական շարժման կառավարությանն ուղղված դիմում-առաջարկին:
Մայիս 25, 2010 | Քաղաքներ
Ուսանողական այգում սրճարանի կառուցման դեմ բաց նամակի տակ ստորագրել է 19670 մարդ:
Մայիս 18, 2010 | Քաղաքներ
«Նաիրիտում» նախորդ տարվա մայիսի 14-ին տեղի ունեցած վթարը (երեք պայթյուն եւ խոշոր հրդեհ) ընդամենը վերջին 3-4 տարում արդեն երրորդն էր: Երեւանում բնակվում է մեր երկրի բնակչության մոտ կեսը, իսկ «Նաիրիտը» հենց մայրաքաղաքում է, խտաբնակ թաղամասերի հարեւանությամբ: Քիմիական հսկայից մինչեւ Գարեգին Նժդեհի հրապարակ ընդամենը 3-4 կանգառ է:
Մայիս 18, 2010 | Քաղաքներ
Աէրացիայի մաքրման կայանում կոյուղաջրերի ֆիլտրացումը դեռեւս կատարվում է մեխանիկական եղանակով` այն էլ մասամբ, մինչդեռ անհրաժեշտ պայման է կենսաբանական եւ քիմիական ախտահանումը: 66 հա տարածք զբաղեցնող կայանից այսօր օգտագործվում է ընդամենը 30%-ը, իսկ տարածքի մեծ մասը` տարիներ շարունակ անգործության մատնված սարքերն են:
Մայիս 18, 2010 | Քաղաքներ
Թումանյանի այգին այսօր շինհրապարակ է հիշեցնում: Փոսեր, հողաթմբեր, այս ու այն կողմ թափված քարեր, շինարարներ: Այստեղ բարեկարգման աշխատանքներ են իրականացվում, չնայած թվում էր` այգին բարեկարգ է:
Մայիս 17, 2010 | Քաղաքներ
Մոտ մեկ ամիս է, ինչ Երեւանի կենտրոնից կենդանաբանական այգի տանող ճանապարհին` Մյասնիկյան պողոտայում շինաշխատանքներ են ընթանում: Անցնելով այդ ճանապարհով մշտապես մտածում էի, թե արդյոք անվնաս կմնան ծառերը: Զգացվում էր, որ շինարարներն անփույթ էին, բայց մետաղյա պատից այն կողմ այդքան էլ չէր երեւում, թե ինչ է կատարվում:
Մայիս 17, 2010 | Քաղաքներ
Երևանի Հրազդանի կիրճում՝ Դավթաշենի կամրջին հարող հատվածում, նախատեսվում է բոլորովին նոր, ժամանակակից կենդանաբանական և բուսաբանական այգի հիմնել: Այգին հիմնելու վերաբերյալ հարցերն արդեն քննարկվել են քաղաքապետարանում՝ Ամստերդամի և Սինգապուրի կենդանաբանական այգիների ու «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի տնօրենների և ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մայիս 14, 2010 | Քաղաքներ
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել հասարակական վայրում` Երևանի կենտրոնում գտնվող Ուսանողական այգում իրականացվող շինարարությունների դեմ` այդպիսով ավարտելով շինարարությունը դադարեցնելու դեմ սկսված ստորագրահավաքը:
Մայիս 13, 2010 | Քաղաքներ
Գյուղնախարարը ասուլիսներից մեկում տեղեկացրեց, որ մշակված է ծրագիր, համաձայն որի առաջիկայում մանր եղջերավորի գլխաքանակը կհասցվի մինչև 1,5 միլիոնի («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 27.01.2010): Նրա իսկ վկայությամբ, արտասահմանյան ներդրողներ են հայտնվել, արդեն ներկրվել է 12 հազար գլուխ ոչխար:
Մայիս 11, 2010 | Քաղաքներ
Ուսանողական այգում՝ սրճարանի կառուցման դեմ բաց նամակի ներքո ստորագրել է 10 հազար մարդ:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է Facebook-ում ստեղծված «Մենք ենք քաղաքի տերը» խմբի ադմինիստրատոր Արթուր Ավթանդիլյանը, ստորագրահավաքի ակցիան կերկարացվի մինչև մայիսի 14-ը: