Փետրվար 15, 2010 | Քաղաքներ
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից դեպի Զանգվի ձոր տանող անտառային հատվածում ծխացող կոճղեր են: Փոքր-ինչ ուշադիր լինելու դեպքում` նկատում ես վերջերս կտրված մի քանի տանյակ ծառերի հետքեր: Տարածքը գտնվում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության ներքո:
Փետրվար 11, 2010 | Քաղաքներ
«Ես տեսել եմ կոտրած լապտերներ: Ուշադիր նայելով` հասկացա, որ յուրաքանչյուր կոտրած լապտի կողքին նոր կտրած ծառերի կոճղեր կան»: Այս ահազանգը հնչեցրեց Հայաստանում «National Geographic Traveler» ամսագրի հրատարակիչ Տիգրան Մանգասարյանը:
Փետրվար 08, 2010 | Քաղաքներ
Փետրվարի 4-ին՝ ժամը 18.37-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ծովակալ Իսակովի պողոտային հարակից «Դալմայի այգիներում»:
Փետրվար 04, 2010 | Քաղաքներ
Բաղրամյան 3-րդ նրբանցքի հարեւանությամբ գտնվող պուրակի հաշվին «ՀայՌուսգազարդի» փոխտնօրեն Վարդան Հարությունյանը պատրաստվում է երեք հարկանի առանձնատուն կառուցել, ինչը վրդովեցրել է թաղամասի բնակիչներին, որոնք իրենց ձեռքերով են այնտեղ ծառեր տնկել ու գեղեցիկ պուրակ կառուցել: Նախօրեից կառուցապատողները մոտ 2000 քմ տարածքով պուրակի մի մասում շինաշխատանքներ են սկսել իրականացնել եւ արդեն 17 հաստաբուն ծառ են հատել:
Փետրվար 01, 2010 | Քաղաքներ
25 տարվա 17 ծառերի տեղում «Հայռուսգազարդ» ընկերության փոխտնօրեն Վարդան Հարությունյանը նախատեսում է կառուցել առանձնատուն:
Հունվար 14, 2010 | Քաղաքներ
Մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք Կապանի բնապահպանական խնդիրներին: Սրանց մասին խոսեց նաեւ Կապանի քաղաքապետը եւ ասաց, որ բնապահպանությունը կարեւորագույն խնդիր է, ինքն էլ կողմ է ուրանի հանքերի շահագործման դեմ բողոքի ակցիաներին:
Դեկտեմբեր 30, 2009 | Քաղաքներ
«Իսկ ի՞նչ պատասխան եք ինձնից սպասում»,-հարցով պատասխանեց բնապահպանության նախարարը NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե բնապահպանության նախարարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում Օղակաձեւ այգում սկսած շինարարությունը կանխելու համար, որի արդյունքում, ի դեպ, մի շարք ծառեր են հատվում։
Դեկտեմբեր 24, 2009 | Քաղաքներ
«Եթե տուգանքը հաշվարկվեր 400 հազար դրամ, ապա կհարուցվեր քրեական գործ Գյումրու քաղաքապետարանի նկատմամբ,- տեղեկացրեց Գյումրիի Օրհուս կենտրոնի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը,- Բնապահպանական պետական տեսչությունն է հաշվարկել վնասը, որ հասցվել էր քաղաքին Սպանդարյան Չերազ փողոցները միացնող փողոցի կառուցման ժամանակ, այն կազմել է 378 հազար դրամ»:
Դեկտեմբեր 02, 2009 | Քաղաքներ
Եթե այս տեմպերով շարունակվի, ապա ամենայն հավանականությամբ, շուտով Երեւանը կանաչախեղդ է լինելու: Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի հաղորդմամբ, միայն վերջին հինգ տարիների ընթացքում Երեւանում տնկվել է 147 հազար 666 հատ ծառ:
Դեկտեմբեր 02, 2009 | Քաղաքներ
Նոյեմբեր ամսին Երեւանում ծառերի հատման, էտման եւ ձեւավորման երեք դեպք գրանցվեցին, որոնք արժանացան հանրության եւ «Հետքի» ուշադրությանը:
Դեկտեմբեր 01, 2009 | Քաղաքներ
Երեւանի կանաչ գոտիները կրկին հայտնել են հարվածի տակ: Նոյեմբերի վերջին օրերին ԷկոԼուրը միաժամանակ մի քանի ահազանգ ստացավ հասարակական կանաչ պարեկային խմբից այն մասին, որ տարբեր օբյեկտների տերեր ձեռնամուխ են եղել ծառերի հատմանը՝ իրենց համար տարածք ազատելով:
Նոյեմբեր 20, 2009 | Քաղաքներ
Դավիթաշեն համայնքի երկրորդ թաղամասի երրորդ եւ չորրորդ շենքերի անկյունում կառուցվող խանութի տերն այսօր փորձ է արել իր խանութն անկյունից մի փոքր ստվերող հերթական ծառը կտրել:
Նոյեմբեր 19, 2009 | Քաղաքներ
Հրազդանի երկաթաքարի հանքավայրի շահագործման դեմ 2 հազար մարդ է հանդես եկել:
Նոյեմբեր 11, 2009 | Քաղաքներ
Կրկին Երեւանում ծառ են կտրում: Ահազանգը հնչեցնում են Երեւանի տարբեր համայնքներում ապրող քաղաքացիները: Խոսքը բոլոր երեւանցիներին հայտնի ծառերի խորը էտման մասին է, որի դեմ հանդես են գալիս մասնագետները, բուսաբանները, էկոլոգները:
Նոյեմբեր 11, 2009 | Քաղաքներ
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը, որը սահմանամերձ է Իրանի Իսլամական Հանրապետությանը, օրերս նշեց իր հիմնադրման 60 ամյակը: Քաղաքապետ Մխիթար Զաքարյանը նշում է, որ քաղաքը ունի իր խնդիրները և դրանց լուծում է պետք տալ:
Հոկտեմբեր 30, 2009 | Քաղաքներ
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց միջոցառումներ ձեռնարկել՝ կանխելու Կապանի Շահումյան բանավանի բնակիչների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, որն առաջացել է «Deno Gold Mining» ընկերության՝ Շահումյան հանքավայրում իրականացրած ստորգետնյա եւ վերգետնյա հանքարդյունահանման գործունեության պատճառով:
Հոկտեմբեր 29, 2009 | Քաղաքներ
Մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից լուրջ խնդիրներ կան շրջակա միջավայրի պահպանության ոլորտում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ասվածը հիմնավորելով, իր կողմից կատարված տարբեր ուսումնասիրություններով և այցելություններով /Դսեղի անտառ, Ջրվեժի անտառապարկ, Երևան քաղաքի տարբեր հատվածներ/:
Հոկտեմբեր 29, 2009 | Քաղաքներ
Կապանի տարածքը թունավորված է, էկոլոգիական վիճակը ծանր, եւ օդը աղտոտված է: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը: