

ԷկոԼուր
«Ողջի 2» եւ «Ողջի 3» ՓՀԷԿ-երը շահագործող «Կապան-Էնեղժի» ՓԲԸ-ն հերքում է, որ ՓՀԷԿ-երն են Ողջի գետի չորացման պատճառը։ «Ներկա դրությամբ երկու ՓՀԷԿ-երն էլ անջատված են ցանցից եւ չեն աշխատում»,- ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում ասաց «Կապան-Էնեղժի» ՓԲԸ-ի տնօրեն Զոհրաբ Աստվածատրյանը՝ արձագանքելով «Ողջի գետը մահանում է» նյութին, որը ԷկոԼուրը հրապարակել է սեպտեմբերի 8-ին։ «Ողջին անկայուն գետ է: Մեծամասամբ կախված է վարարումներից։ Գարնանային վարարումների ժամանակ կայաններն աշխատում են ամբողջ հզորությամբ։ Բայց ամռանը գետը ցամաքում է, եւ կայնաները կանգնում են։ Այն ժամանակահատվածում, երբ բնապահպաններն ուսումնասիրել են Ողջի գետը, կայանները չէին աշխատում»,- պնդեց Զոհրաբ Աստվածատրյանը։
Սեպտեմբեր 09, 2014 at 11:39
