

ԷկոԼուր
«Գեոթիմ» ՓԲԸ-ն Բնապահպանական բնապահպանական փորձաքննությանն է ներկայացրել Ամուլսարի հանքավայրի միջազգային բնապահպանական փորձաքննության բնօրինակը: Այն թվագրված է 2012թ. հոկտեմբերի 5-ի ամսաթվով: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը: Սակայն կայքի «Փորձաքննություն» բաժնում փաստաթուղթը բացակայում է, այն չկարողացանք գտնել նաեւ ընկերության պաշտոնական կայքում:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության եւսոցիալական ազդեցության գնահատականի պատրաստման գործընթացին միջազգային խորհրդատվականի կողմից մասնակցել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD), որը ակտիվներ ունի Ամուլսարի նախագծում: «ԷկոԼուր»-ին ուղղված նամակում բանկը վստահեցրել է, որ «և´ եզրակացությունում, և´ նամակի մեջ բարձրացված հարցերը հաշվի կառնվեն ՇՄՍԱԳ-ի մեջ, որը հաշվի կառնվի ՎԶԵԲ-ի վեջնական որոշման մեջ»:
Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական փորձաքննությունը դրական եզրակացություն է տվել «Գեոթիմ» ընկերության` Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման նախագծին, սակայն ընկերության առջեւ պայմաններ է դրել:
Նոյեմբեր 09, 2012 at 18:29
