Ռուս-ուկրաինական ճգնաժամը սպառնում է EBRD-ի առաջխաղացմանը տարածաշրջանում

Ռուս-ուկրաինական ճգնաժամը սպառնում է EBRD-ի առաջխաղացմանը տարածաշրջանում

ԷկոԼուր

«Ռուսաստանի և Ուկրաինայի ժգնաժամը լուրջ ազդեցություն է ունենում երկու երկրների տնտեսության վրա և սպառնում է EBRD-ի առաջխաղացմանը տարածաշրջանում»,- ասաց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆը մայիսի 14-ին Վարշավայում անցկացվող EBRD-ի տարեկան հանդիպման ժամանակ:

«Վերջին տնտեսական կանխատեսումով բանկը ենթադրում է, որ 2014 թ-ին տնտեսական աճը անցումային տարածաշրջանում կկազմի 1.4 տոկոս, ինչը շատ ավելի քիչ է, քան հունվարի կանխատեսումը (2,7 տոկոս):  2015 թվականին հանարվոր  է չափավոր բարելավում  1,9 տոկոսով, սակայն դրան կարելի է հասնել միայն ճգնաժամի շիկացման բացակայության դեպքում»,- նշեց Էրիկ Բերգլոֆը:

Ըստ EBRD -ի կանխատեսումների` Ուկրաինան 2014 թ-ին կվերադառնա տնտեսական անկման, նրա տնտեսությունը կկրճատվի 7 տոկոսով, իսկ 2015 թ-ին աճ չի ակնկալվում: Ռուսաստանի տնտեսությունը 2014 թ-ին լճացման վիճակում կլինի, իսկ հաջորդ տարի ցույց կտա միայն նվազագույն աճ:

Էրիկ Բերգլոֆի կարծիքով՝ ռուս - ուկրաինական ճգնաժամը կսկսի ազդել համաշխարհային տնտեսության վրա:

EBRD-ի տնտեսագետները նշում են, որ անկումը Ռուսաստանում կարող է սահմանափակել աճը Կենտրոնական Ասիայում, չնայած միջինում այդ տարածաշրջանում կլինեն աճի բավարար տեմպեր՝ պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման խոշոր նախագծերի հետ:

Իսկ Հայաստանում տնտեսագետները աճ են արձանագրել 2013 թ-ի չորրորդ եռամսյակում ՝ գյուղատնտեսության, արդյունաբերության եւ ֆինանսական ծառայությունների հաշվին: Շինարարության ոլորտը ցույց տվեց կայունացման առաջին նշանները տարվա առաջին իննը ամիսների կտրուկ կրճատումից հետո: Սակայն, 2013 թ-ի տարեկան աճի տեմպը դանդաղել է մինչեւ 3.5 տոկոսով, ինչը ամենացածր ցուցանիշն է 2010 թ-ից: Դրամական փոխանցումների աճը նույնպես ավելի թույլ է եղել, քան 2012 թ-ին, և այդ թուլությունը պահպանվել է 2014թ-ի սկզբում հիմնականում Ռուսաստանում ներդրումային ծախսերի անկման պատճառով:

Մայիս 15, 2014 at 13:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր