«Մարցիգետ ՓՀԷԿ 2» ՓՀԷԿ-ի եւ գազալցակայանի վտանգավոր հարեւանություն (Լուսանկարներ)

«Մարցիգետ ՓՀԷԿ 2» ՓՀԷԿ-ի եւ գազալցակայանի վտանգավոր հարեւանություն (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Թումանյան համայնքում` դեպի Մարց տանող ճանապարհի աջ կողմում, իրար կողք կողքի աշխատում են «Մարցիգետ ՓՀԷԿ 2» ՓՀԷԿ-ը եւ գազալցակայանը: Հունիսի 20-ին «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի աշխատանքային թիմին  «Մարցիգետ ՓՀԷԿ 2» ՓՀԷԿ-ի սեփականատերը` Սեյրան Դարբինյանը, թույլ չտվեց մտնել ՓՀԷԿ-ի շենքի տարածք, թեպետ նախօրոք այցի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Սեփականատերը իր որոշումը հիմնավորեց նրանով, որ չի կարող ապահովել մեր անվտանգությունը ՓՀԷԿ-ի տարածքում, բայց որ ամենակարեւորն է, ՀԿ-ների հետ գործ ունենալ չի ուզում: Եւ իսկապես, այդ տարածքում անվտանգության նորմերը խախտված են, քանի որ պահպանված չէ երկու վտանգավոր օբյեկտների` գազալցակայանի եւ ՓՀԷԿ-ի կայանի միմյանցից պատշաճ  հեռավորությունը: Մյուս կողմից ՓՀԷԿ-ի կայանը բնակելի տներից բաժանում է ընդամենը մի քանի մետր տարածք, եւ բնակիչները ստիպված են գիշեր-ցերեկ լսել ՓՀԷԿ-ի սարքավորումների ձայնը: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում բնակիչներն ասացին, որ գիշերը չեն կարողանում  քնել այս աղմուկին: «Քարացել եմ, բալա ջան, քարացել եմ»,- ասաց Թումանյանի բնակիչը: Բնակչից հարցրեցինք, թե արդյոք իրենք տվել են իրենց համաձայնությունը, որ իրենց տան մոտ նման կառույց լինի, թումանյանցին պատասխանեց. «Ոչ մեկ մեզ ոչինչ չի հարցրել: Համ էլ մեր ասածին ով է բանի տեղ դնում»:

Մարց գետի հունով բարձրանալով մոտ 6 կմ` գտնվում է   «Մարցիգետ ՓՀԷԿ 2»-ի գլխամասը: ՓՀԷԿ-ի գլխամասի կառուցման արդյունքում գետի հունը  փոխվել է` վերածվելով լճի: Իսկ ձկնանցարանը, որով թեպետ առատորեն ջուր էր հոսում, ձկների միգրացիայի համար անպիտան է: Այսպիսով «Մարցիգետ ՓՀԷԿ 2»-ի սոցիալական ազդեցությունը կարելի է գնահատել անբավարար:

 
 
 
 
 
 


Հունիս 25, 2015 at 13:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր