

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Մանուկ» փոքր ՀԷԿ: «Մանուկ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքի վարչական տարածքում: Այն շահագործում է «Սմբուլ» ՍՊԸ-ն: ՓՀԷԿ-ն օգտագործում է Վարդան Զորավար աղբյուրների ջրերը:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
Դիտարկման պահին ՓՀԷԿ-ը չէր աշխատում, կայանը փակ էր:
- Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 70մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի, 67.7մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը, ըստ նախագծի, 0.07մ3/վ է, դրվածքային հզորությունը 38 կՎտ է, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի, 0.02532 մլն.կՎտ.ժամ է, լիցենզիայի ժամկետը` 08.02.2012-08.02.2027թթ., ջրօգտագործման թույլտվության ժամկետը՝ 14.09.2012-14.09.2015թթ..:
- Ջրառի իրական կոորդինատները չեն համապատասխանում ՋԹ-ում նշված տվյալներին։ Տեղացի ուղեկցողի համաձայն՝ ջրառի կետը փոխել են՝ իջնելով ավել ցածր նիշ, քանի որ նախկին կետից այժմ ջրառ է կատարվում ձկնաբուծարանի համար: Ջրահեռացման կոորդինատների մեջ կա որոշ անհամապատասխանություն:
- Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Մանուկ» ՓՀԷԿ-ը տարվա 12 ամիսների ընթացքում կարող է օգտագործել 2207.52հազար խմ ջուր՝ ապահովելով 0.005 մ3/վ բնապահպանական թողք:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Մանուկ» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 10 ամիս` արտադրելով 20446 կՎտ էլեկտրաէներգիա:
- Դերիվացիոն խողովակաշարը պողպատյա է: Խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծային տվյալների, 630մ է, տրամագիծը`30մմ:, Ըստ «Սմբուլ» ՍՊԸ-ի՝ խողովակաշարի երկարությունը 160մ է, տրամագիծը 250մմ: Խողովակաշարը վերգետնյա է:
- Նախագծով նախատեսված է մեկ ագրեգատ:
- Ձկնանցարան նախագծով նախատեսված չէ:
- Ըստ ընկերության՝ տնկվել է 150 ծառ: Ջրառում ջրաչափ չկա, ՓՀԷԿ-ը աշխատող չունի, բիոզուգարան չկա:
- Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ չկա:
Առաջարկություններ
- Դերիվացիոն խողովակաշարն անցկացնել ստորգետնյա։
- ՓՀԷԿ-ի շենքը վերազինել արդիական, բարձր տեխնիկական արդյունավետությամբ ագրեգատով, ինչի արդյունքում կբարձրանա ՓՀԷԿ-ի տնտեսական շահավետությունը:
- Ջրառում ապահովել ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ:
- Ջրառում տեղադրել համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ:
- Կայանի տարածքը բարեկարգել, կանաչապատել և տնկել ծառեր։
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Փետրվար 24, 2016 at 18:10








