

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում ԷկոԼուրն այցելեց ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Լեռնաձոր համայնք: Լեռնաձորն ունի 634 բնակիչ, որոնց եկամտի հիմնական աղբյուրը հողագործությունն է և անասնապահությունը: «Ամեն ինչ էլ ցանում ենք, բայց վաճառքի շուկա չունենք», - ասաց Լեռնաձորի բնակիչը: Բնակչի խոսքով, համայնքի տարածքում գտնվող ՀԷԿ-ը ոռոգման հետ կապված խնդիրներ չի առաջացնում, միայն ՀԷԿ-ի աղմուկն է շատ բարձր, բայց արդեն հարմարվել են:
Հարցին, հաշվի առել են իրենց կարծիքը ՀԷԿ-ը կառուցելիս, բնակիչը պատասխանեց.
«Մեզ չեն հարցրել, պետությունա, սարքում են, ինչ ասես»:
Համայնքի մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ եթե մասնավոր բիզնեսը իրենց տարածքում ՀԷԿ է կառուցել, պետք է համայնքն էլ դրանից օգուտ ունենա. «Եթե մասնավոր բիզնես է, թող համայնքի համար էլ մի բան անեն: Եթե մեր տարածքում է, թող հոսանքը մի քիչ էժանացնեին, - ասաց բնակիչը և հավելեց, - եթե թույլատրեին, ես էլ վարկով, իմ սեփական ՀԷԿ-ը կդնեի, փոքր, իմ տան համար, որ էսօր էսքան չվճարեի հոսանքի համար»:
Մարտ 02, 2016 at 16:22



