

ԷկոԼուր
Նոյեմբերի 1-ից մեկնարկեց ԷկոԼուրի «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագիրը: Այս ծրագիրը տրամաբանական շարունակությունն է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի:
Երկու ծրագրերի իրականացման աջակցել է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագիրը:
Հիշեցնենք, որ 2014-2016թթ. ԷկոLուրը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ 75 չափորոշիչներով մշտադիտարկեց Հայաստանի 47 գետերի վրա կառուցված 87 փոքր ՀԷԿ-եր: Ծրագրի փորձագիտական խումբը մշակեց փոքր ՀԷԿ-երի էկոանձնագրի նմուշ և ներկայացրեց ՀՀ բնապահապանության նախարարություն:
Նոր ծրագրով նախատեսվում է լրամշակել փոքր ՀԷԿ-երի տեղեկատվական բազան՝ մշտադիտարկելով ևս 35 փոքր ՀԷԿ: ՓՀԷԿ-երի ոլորտին առնչվող հասարակական, պետական, բիզնես սեկտորների համագործակցության համար կստեղծվի մշտական հարթակ, ինչպես նաև կմշակվի «Փոքր ՀԷԿ-ի ոլորտի զարգացման ազգային քաղաքականության և ծրագրի» նախագիծ, որը կներառի բնապահպանական միջոցառումների, ինստիտուցիոնալ զարգացման և իրավական դաշտի կատարելագործման բաղադրիչներ`ուղղված գետային էկոհամակարգերի պահպանմանը:
Օրերս «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, 2 ծրարգրերի համակարգող Ինգա Զարաֆյանի ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվեցին նոր ծրագրի անելիքները: ՀՀ բնապահպանության նախարարը կարևորեց ծրագրի միջոցով իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները` և նշեց, որ դրանք կօգտագործվեն նաև փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ առաջարկություններ մշակելու և ՀՀ կառավարություն ներկայացնելու համար:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Նոյեմբեր 14, 2016 at 17:07
