

ԷկոԼուր
Սույն թվականի սեպտեմբերի 19-ից 23-ը «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ENPI EAST FLEG II ծրագրի շրջանակներում հայ և վրացի լրագրողների համար կազմակերպեց Հայաստանի և Վրաստանի անտառների վերաբերյալ վարպետության դաս և մեդիա տուր: Նպատակն էր լրագրողներին ծանոթացնել անտառների վիճակին, անտառային ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին և տարվող աշխատանքներին:
Վարպետության դասերը մեկնարկեցին Համաշխարհային բանկից FLEG II ծրագրի համակարգող Սիրարփի Հայկազյանի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի ողջույնի ելույթներով: Այնուհետև զեկուցումներով հանդես եկան Վրաստանում Բնության պահպանման միջազգային միությունից (IUCN) FLEG II ծրագրի համակարգող Մարիկա Կավտարիշվիլին, Վրաստանի Անտառի ազգային գործակալության Հանրային կապերի բաժնի ղեկավար Անի Անրդանիկաշվիլին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետ Աղասի Մնացյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Հովիկ Սայադյանը, Հայաստանում Բնության Պահպանման Միջազգային Միությունից (IUCN) FLEG II ծրագրի համակարգող Լյուբա Բալյանը, Համահայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության խորհրդի անդամ Լևոն Գալստյանը, IUCN-ի 2012-2016թթ. ազգային խորհրդատու Անահիտ Մկրտչյանը, ENPI FLEG II ծրագրի փորձագետ, հրապարակախոս, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, WWF-Հայաստանից ENPI EAST FLEG II ծրագրի համակարգող Սիրանուշ Գալստյանը, www.ecolur.org կայքի գլխավոր խմբագիր Վիկտորյա Բուռնազյանը:
Մարիկա Կավտարիշվիլին ներկայացրեց Վրաստանում իրականացվող ENPI FLEG II ծրագիրը, ձեռք բերված հաջողություններն ու քաղված դասերը, թե ինչպես առաջ շարժվել և Վրաստանի անտառների հիմնական սպառնալիքները:
Անի Անդրանիկաշվիլին ներկայացրեց Վրաստանի Ազգային անտառի գործակալության գործունեությունը, տարվող աշխատանքները անտառային ոլորտի քաղաքականությունը:
Ռուբեն Պետրոսյանը ներկայացրեց Հայաստանի անտառային սեկտորի իրավական և ինստիտուցիոնալ հարցերը:
Աղասի Մնացյանը ներկայացրեց «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը և GIS համակարգի կիրառումը անտառային մոնիտորինգում:
Նազելի Վարդանյանը ներկայացրեց, թե ինչպես են Հայաստանի օրենսդրությամբ կարգավորվում անտառահատումները:
Հովիկ Սայադյանը ներկայացրեց Հայաստանում անտառահատումներն ու էկոլոգիական խնդիրները:
Լյուբա Բալյանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող ENPI FLEG II ծրագիրը, հաջողություններն ու ազդեցությունը, ինչպես նաև ներկայացրեց Հայաստանի անտառների սպառնալիքները:
Լևոն Գալստյանը ներկայացրեց ՀՀ անտառների հասարակական մոնիտորինգի արդյունքները:
Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց «Հայաստանի անտառամերձ գյուղերի կախվածությունը անտառից» ուսումնասիրության արդյունքները:
Հրանուշ Խառատյանը ներկայացրեց «Հազարաշեն» ՀԿ-ի կողմից իրականացված Հայաստանի անտառների շահագործմանն, օգտագործման կառավարման և գիտելիքների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները:
Սիրանուշ Գալստյանը հանդես եկավ «Բնության հատուկ պահպանվող տարածքները անտառների և կենսաբազմազանության պահպանման համար» զեկուցմամբ:
Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց Հայաստանի անտառների խնդիրները, որոնք լուսաբանվել են www.ecolur.org կայքում, ինչպես նաև թե ինչ է կատարվում Լոռու անտառներում, ինչ աշխատանքներ են նախատեսված անտառկառավարման պլաններով:
Երկօրյա վարպետության դասից հետո փորձագիտալրագրողական խումբը ԷկոԼուրի ուղեկցությամբ այցելեց Լոռու մարզի Գուգարքի, Լալվարի, Ջիլիզայի անտառտնտեսություններ, եղավ մարզի Մարգահովիտ, Թեղուտ, Շնող, Շամլուղ, Հաղպատ համայնքներում, այցելեց Վանաձորի բուսաբանական այգի եւ Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ: Այնուհետև խումբը եղավ ՎրաստանիԿվեմո Կարթլիի անտառային ծառայությունում, հայաբնակ Ախքյորփի գյուղում, որտեղ ծանոթացավ, թե ինչպես են վրացիները պահպանում և օգտագործում անտառը, ինչպես են ապրում սահմանամերձ համայնքի բնակիչները:
Մեդիա տուրի վերաբերյալ նյութերը՝ շուտով:
Նյութը պատրաստվել է ENPI FLEG II ծրագրի շրջանակներում ացնկացված թրեյնինգի և մեդիա տուրի շրջանակներում: ENPI FLEG II ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ միասին Ավստրիական համագործակցության զարգացման գործակալության աջակցությամբ:
Սեպտեմբեր 30, 2016 at 21:41
