«Լիդիան Արմենիա»-ն պատասխան է պատրաստում Ամուլսարի հարցով միջազգային կազմակերպությունների` ՀՀ վարչապետին ուղարկված նամակին

«Լիդիան Արմենիա»-ն պատասխան է պատրաստում Ամուլսարի հարցով միջազգային կազմակերպությունների` ՀՀ վարչապետին ուղարկված նամակին

ԷկոԼուր

«Լիդիան Արմենիա» ընկերությունը պատասխան է պատրաստում միջազգային ավելի քան 40 կազմակերպությունների` Ամուլսարի հարցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղարկված նամակի կապակցությամբ: Այս մասին հունվարի 30-ին Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողովի ընթացքում լրագրողներին ասել է «Լիդիան Արմենիա»-ի կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը: «Մենք սա չենք որակում որպես միջազգային հանրության ճնշում, մեր որակումն այլ է: Նման նախադեպեր շատ կան աշխարհում: Մենք պատրաստում ենք մեր պատասխանը, մոտակա ժամանակներում այն կհրապարկվի, և բոլորդ կծանոթանաք մեր դիրքորոշմանը», - ասել է Արմեն Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ միջազգային կազմակերպությունները ՀՀ վարչապետին ուղղված նամակով իրենց աջակցությունն են հայտնում Ջերմուկի,Գնդեվազի և Կեչուտի բնակիչներին, ակտիվիստներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի Հայաստանի Կառավարությունը Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի հարցում գործի ի շահ մարդու և շրջակա միջավայրի: Նամակի պատճեն ուղարկվել է Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիին և ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Նայլեցուսի Վուլեին:

Անդրադառնալով Ամուլսար տանող ճանապարհների փակ լինելուն` Արմեն Ստեփանյանն ասել է, որ ընկերությունը տասնյակ միլիոնների կորուստ է կրել: Հարցին, թե հնարավոր է` այդ կորուստները փորձեն կառավարությունից ստանալ դատական կարգով, նա ասել է, որ ամեն ինչ հնարավոր է, բոլոր օպցիաներն այսօր բաց են:

Հունվար 31, 2019 at 16:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր