Համաշխարհային բանկը Հայաստանին 500,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ կտրամադրի ԱՃԹՆ շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման համար

Համաշխարհային բանկը Հայաստանին 500,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ կտրամադրի ԱՃԹՆ շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման համար

Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 500,000 ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ, որի աջակցությամբ կիրականացվեն միջոցառումներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության՝ «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն» (ԱՃԹՆ/EITI) միջազգային ասոցիացիայի շրջանակում ստանձնած պարտավորությունների շարունակական իրականացմանը և երկրի անդամակցության կարգավիճակի պահպանմանը: Սույն թվականի հունիսի 10-ին գործադիրը հավանություն տվեց 2021 թվականի մայիսի 17-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցության լրացուցիչ ֆինանսավորում» (դրամաշնորհ N TF0B4808) նամակ-համաձայնագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

Նոր դրամաշնորհի շրջանակներում նախատեսվում է՝  

  • ԱՃԹՆ-ի երկու ազգային զեկույցների տվյալների համակարգված բացահայտումների մոտեցման ինտեգրում.
  • Համակարգված բացահայտումներ՝ ինքնաշխատ բաց տվյալներ գեներացնող պորտալի ծրագրային ապահովման և ոլորտին առնչվող ճյուղային նախարարությունների և այլ պետական մարմինների կայքէջերի զարգացման, տվյալների ինքնաշխատ կանոնավոր հրապարակումների ծրագրային ապահովումների մշակման միջոցով.
  • Իրավական աջակցություն՝ վավերացման առաջին զեկույցի և ԱՃԹՆ-ի ազգային զեկույցների վրա հիմնված ուղղիչ գործողություններին և օրենսդրական առաջարկություններին արձագանքելու և համակարգված բացահայտումների համար իրավական միջավայր ձևավորելու համար.
  • Կարողությունների ստեղծման աշխատանքներ ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացը վերահսկող բազմաշահառու խմբի (ԲՇԽ), համապատասխան ճյուղային նախարարությունների և այլ պետական հաստատությունների, Հաշվեքննիչ պալատի, Ազգային ժողովի, ազդակիր համայնքների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և գիտական-ուսումնական հաստատությունների համար՝ ԱՃԹՆ-ի տվյալները որոշումների կայացման, ոլորտային քաղաքականության մշակման գործընթացներում օգտագործելու կարողության, մասնավորապես՝ ազդակիր համայնքներում համայնքի արդյունավետ մասնակցությունը ապահովելու, կայուն զարգացման ծրագրերի և քաղաքականության նախապատրաստման, ԱՃԹՆ-ի գործընթացի միջոցով բացահայտված իրավական անհամապատասխանությունների վերացման և նաև սահմանված ժամկետում ԱՃԹՆ-ի համատեքստին վերաբերող տվյալների պատրաստումն ու հրապարակումը ինստիտուցիոնալացնելու համար.
  • Կարողությունների ստեղծման մասնագիտացված աշխատանքներ Հաշվեքննիչ պալատի համար, որպեսզի այն պատրաստ լինի ԱՃԹՆ-ի համատեքստում Անկախ ադմինստրատորի դերը ստանձնելուն.
  • Համայնքներում հանքարդյունաբերության ոլորտի սոցիալ-տնտեսական և բնապահպանական ազդեցություններին առնչվող հարցերի ուղղությամբ հանրային մասնակցության  հզորացում.
  • Իրազեկման բարձրացման ռազմավարության մշակում, այդ թվում՝ սոցիալական ցանցերով տեղեկատվության տարածում, հարցազրույցներ և հեռուստառադիո ռեպորտաժներ՝ հանրության իրազեկման բարձրացման և տեղեկացված երկխոսությանը մասնակցության համար.
  • Ակադեմիական հետազոտությունների մրցույթներ, թեմատիկ վերլուծության և հետազոտական աշխատությունների հրապարակում համալսարանների և ուսումնական հաստատությունների ուսանողների և հետազոտողների կողմից,
  • Ոլորտի շուրջ լայն և շարունակական խորհրդակցություններ և քննարկումներ որոշում կայացնողների և հիմնական շահագրգիռ կողմերի հետ։

Այս դրամաշնորհը համարվում է 2018թ. Համաշխարհային բանկի հետ ստորագրված «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցության» դրամաշնորհային ծրագրի շարունակությունը: Ծրագրով տրամադրված 350 000 ԱՄՆ դոլարի չափով միջոցների շնորհիվ 2018-2020թթ. իրականացվել են մի շարք աշխատանքներ, որոնցից են՝

  • Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին և երկրորդ ազգային զեկույցների հրապարակումը՝ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ԱՃԹՆ-ի միջազգային ստանդարտին համապատասխանող համապարփակ տեղեկատվությամբ:
  • Ընդերքօգտագործող ընկերությունների և լիազոր պետական մարմինների կողմից ԱՃԹՆ-ի հրապարակային հաշվետվությունների ներկայացման պարտադիր պահանջները, ընդերքօգտագործման պայմանագրերի և ԱՃԹՆ-ի ստանդարտին համապատասխան մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ընդերքօգտագործման թույլտվությունների ռեգիստրի հրապարակման պահանջների ամրագրումը օրենսդրորեն:
  • www.eiti.am ԱՃԹՆ-ի հայաստանյան կայքի մշակումն ու գործարկումը:
  • Ընդերքօգտագործող ընկերությունների կողմից իրական սեփականատերերի պարտադիր բացահայտման պահանջը կարգավորող իրավական ակտերի ընդունումը: Ընդունված օրենսդրական կարգավորումների հիման վրա 2020թ. փետրվարից ընդերքօգտագործող ընկերությունները ներկայացրել են իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը:
  • Իրական սեփականատերերի հայտարարագրերի առցանց ներկայացման համակարգի գործարկումը, որը հանդիսանում է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգի մաս: Այս մասին նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ:

Հունիս 16, 2021 at 17:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր