

ԷկոԼուր
Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման եւ ցիանիդի միջոցով ոսկու կորզման նախագիծը դարձավ դատական հայցի պատճառ: Հիշեցնենք, որ Ամուլսարի ծրագիրն իրականացնում է «Lydian International» ընկերությունը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) ֆինանսական աջակցությամբ: 2014թ-ին ստացավ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանաան փորձաքննության դրական եզրակացությունը 5 պարտադիր պահանջով:
Դատական հայցն ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ներկայացրել են նախագծի անմիջական ազդեցության գոտում գտնվող Գնդեվազ գյուղի բնակիչները, «Էկոիրավունք» եւ «Էկոդար» հասարակական կազմակերպությունները: Երրորդ կողմը «Գեոթիմ» ՓԲԸ-ն է:
Մանրամասները` հաջորդ հրապարակումներում:
Ապրիլ 03, 2015 at 15:05
