ՀՀ եւ վարչական, եւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները մերժեցին Ջերմուկը Ամուլսարի նախագծի ազդակիր համայնք ճանաչելու Ջերմուկի բնակչի հայցադիմումը

ՀՀ եւ վարչական, եւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները մերժեցին Ջերմուկը Ամուլսարի նախագծի ազդակիր համայնք ճանաչելու Ջերմուկի բնակչի հայցադիմումը

ԷկոԼուր

ՀՀ եւ վարչական, եւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները մերժեցին առողջարանային Ջերմուկը Ամուլսարի նախագծի ազդակիր համայնք ճանաչելու Ջերմուկի բնակչի հայցադիմումը: Հիշեցնենք, որ Ջերմուկի բնակչուհի Վիկտորիա Գրիգորյանը դատի էր տվել  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ բնապահպանության նախարարությանը, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին` դատարանից պահանջելով պատասխանողներին պարտավորեցնել ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչությանը, որոնց թվում եւ հայցվորին ճանաչել որպես Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ազդակիր համայնք: Սակայն ՀՀ վարչական եւ վերաքննիչ դատարանները մերժեցին հայցադիմումը, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը հետ վերադարձրեց «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը` պատճառաբանելով, թե հայցվոր Վիկտորիա Գրիգորյանի ներկայացուցչի կողմից ներկայացված բողոքը ստորագրված չէ:

  Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը, որը շահագործվելու է «Lydian International» ընկերության դուստր «Գեոթիմ» ընկերության կողմից, Ջերմուկից գտնվում է 12 կմ հեռավորության վրա: Մոտավորապես նույն հեռավորության վրա գտնվող Գնդեւազ, Գորայք եւ Սարավան գյուղերը համարվել են ազդակիր համայնք, իսկ Ջերմուկը` ոչ:

Օգոստոս 14, 2013 at 13:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր