ԷկոԼուր
Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) լրջորեն զբաղվում են Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի վերաբերյալ բողոքներով: Հիշեցնենք, որ IFC-ն և EBRD-ն Ամուլսարի նախագծի գլխավոր ընկերության՝ Lydian International Ltd-ի բաժնետերերն են, որին պատկանում է Հայաստանում Ամուլսարի նախագծի իրականացնող «Գեոթիմ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 %-անոց փաթեթը:
Ամուլսարի նախագծի վերաբերյալ ներկայացվել է բողոքի 3 դիմում այն մասին, որ ֆինանսական ինստիտուտները Ամուլսարի նախագծի հարցում չեն պահպանում սոցիալական և էկոլոգիական պատասխանատվության իրենց իսկ սկզբունքները և չեն պահպանում էկոլոգիական և սոցիալական ստանդարտները:
Բողոքներից երկուսը ստորագրված են հասարակական կազմակերպությունների և «կանաչ» նախաձեռնությունների 9 ներկայացուցիչների կողմից: Իսկ բողոքներից մեկը ստորագրված է Գնդեվազ համայնքի 210 բնակիչների կողմից, որի տարածքում նախագիծն իրականացնող «Գեոթիմ» ՓԲԸ-ն մտադիր է ոսկու կորզման համար կառուցել ցիանային ֆաբրիկա:
Բողոքների հետ կարող եք ծանոթանալ IFC-ի և EBRD-ի կայքերում հետևյալ հղումներով՝ http://www.ebrd.com/pages/project/pcm/register.shtml, http://www.cao-ombudsman.org/cases/case_detail.aspx?id=221:
Մոտակա օրերին www.ecolur.org կայքում կհրապարակվի բողոքների տեքստը:
Օգոստոս 11, 2014 at 14:34