PanARMENIAN.Net
Հայաստանում նոր ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի կառուցումը կսկսվի 2010թ. վերջին, հայկական ԱԷԿ-ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Մենք արդեն ունենք գործընկեր՝ ի դեմս Եվրոպայի ամենախոշոր կառույցներից մեկի: Այն պատրաստ է միջոցներ ներդնել ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ծրագրում: Այս տարվա սեպտեմբերին համաձայնագիր կստորագրենք մեր գործընկերոջ հետ եվ 2010թ. վերջին կսկսենք նոր էներգաբլոկի կառուցումը՚, -ասաց Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքերով Հայաստանի հիմնական նպատակներից մեկը էներգետիկ անվտանգության ապահովումն է: Գազի եվ նավթի համաշխարհային գների աճի պայմաններում, անհրաժեշտություն է առաջանում առաջանում զարգացնել ատոմային էներգետիկան, հաղորդում է Ինտերֆաքսը:
Հունվար 30, 2008
