

ԷկոԼուր
Հայաստանում ՓՀԷԿ-երի նախագծման և շահագործման ընթացքում հիմնականում հաշվի չեն առնվում ջրային ֆաունայի կարիքները: Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության եվ օգտագործման բնագավառներում ռազմավարությունը եվ գործողությունների ազգային ծրագիրը» փաստաթղթում, որը ՀՀ կառավարությունը հաստատեց դեկտեմբերի 10-ի նիստում:
Պաշտոնական փաստաթղթի համաձայն՝ ձվադրավայր հանդիսացող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երը հիմնականում չունեն նորմերին համապատասխանող ձկնանցարաններ և ձկնապաշտպան կառույցներ, ուղղակիորեն վտանգում են ձկնատեսակների սեռահասուն առանձնյակների գոյությունը, որոնք ձվադրավայրեր հասնելու համար գետերով բարձրանում են դեպի վեր: Բացի այդ, որոշ ՓՀԷԿ–եր չեն պահպանում ջրի թույլատրելի էկոլոգիական թողքերի սահմանված չափաքանակները, ինչը նույնպես բերում է գետերի Էկոհամակարգերի դեգրադացման:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Դեկտեմբեր 17, 2015 at 11:54
